Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/256

Այս էջը հաստատված է

Ասեց.— Ժամանակով կար մի թագավոր, ըդրան ուներ իրեք տղա, մի աղջիկ։ Էդ թագավորը ծերացել էր, կանչեց իրա իրեք տղին իրա մոտը, ասեց. «Ա՛յ որդիք, գիտա՞ք ընչի հմար եմ կանչե»։ Թե. «Ընչի՞ հմար ես կանչե»։ Ասեց. «Ձեզ մի վասիաթ ունեմ անելու, որ վիրև՝ աստված, ներքև՝ դուք, ես մեռնում եմ, իմ աղջիկը հանձնում եմ ձեզ, ընենց թամաշ կանեք, որ էս աչքիցը էն աչքը չեք փոխի»: Տղեքն,— ասում ա,— վե կալան ասեցին հորը. «Շա՛տ լավ էս ասում, ա՛յ հեր, ընենց պահենք ըդրան, որ թոզ էլ չվե գա վրին»։ Էկավ հերը մեռավ, տարան հանդեսով թաղեցին․ էկան տուն, մենծ ախպորը օծեցին, դրին թագավոր հոր տեղը։

Ըստեղ հարսները բան ֆահմեցին[1]. ասեցին.— Քաչա՛լ, ձենդ կտրա։

Քաչալն ասեց.— Չե՛ք ուզում, չե՛մ ասի, վախա՞ցնում եք ինձ։

Ընտեղան աղպերտինքն ասեցին.— Քաչալ, գլխիդ, արևիդ մեռնենք, դու ասա, օքմին իրավունք չունէր քու վրա խոսալու:

Քաչալն սկսեց ասիլը.— Էդ թագավորի իրեք տղեն ընքան ին սիրում էդ աղջկանը, որ էս աչքից էն աչքը չին փոխում, իրանց կնանոցն էլ բանի տեղ չին դնում։ Էկան դրանց կնանիքը ասեցին. «Բա ո՞նց անենք դրան աղպորտանց աչքիցը քցենք, գնացին մի պառավ կնկա մոտ»[2]:

— Քաչա՛լ, դուռը բաց արա, մենք էթում ենք դուռը։

Քաչալն ասեց.— Իրավունք չկա՛, մինչև նաղլը չվերջացնեմ։

Թագավորի տղեքն ասեցին.— Ասա՛, ասա՛, քաչալ ջա՛ն[3]:

— Էդ նոքարը ես եմ, ա՜յ էն օձերի գլխները, ա՜յ էդ աղջիկը,— ու հանում ա վրիցը տղի շորերը, տակից էրևում են աղջկա շորերը, քաշում ա հանում գլխի վրի փոստը, մազերը թափում ա ուսերին։ Նոր ըստեղ աղպերտինքը վազում են ընկնում քվոր ոնները, մարդն էլ էն յանիցն ա վազում:

Թագավորի տղեքը նոր ասում են իրանց փեսին.— Դու քու

  1. Հասկացան (Ծ. Բ.)։
  2. Ամենայն մանրամասնությամբ պատմում է պառավի խորհրդով կատարված խարդավանքը և երբ հասնում է այն կետին, թե հարսները օձը բերին քցեցին ջրի մեջ, որ տալը խմի, հարսներն ասում են. (Ծ. Բ.):
  3. Քաչալը շարունակում է պատմել և երբ նկարագրում է, թե ինչպես նազիրն ու վեզիրը մորթում են երեխաներին, նազիրը ուզում է դուրս գնալ, բայց չեն թողնում։ Շարունակում է պատմել մինչև վերջը և ապա ասում. (Ծ. Բ.)։