Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/265

Այս էջը հաստատված է

21. ԱՆՋԻԳՅԱՐ ՄԵՐ

Կըլնի չիլնի մի մարդ, մի կնիկ: Սրանք ունենում են մի տղա, մի աղջիկ. համա մերը խորթ ա ըլնում, հերը հալալ։ Խորթ մերը էս էրկու էրեխեքանցը ըսկի օր չէր տալի։

Մի հետ էլ մարդի յախեն ա կպնում.— Ա՛յ մարդ,— ասում ա,— թե ուզում ես, որ ես քու կնիկն ըլնեմ ու քեզ աչքիս լսի պես սիրեմ՝ էս քու էրեխեքանցդ ոնց ըլնի յա պտի մորթես, յա թե չէ տանես մի դհով կորցնես, որ աչքս չտենա դրանց։ Թե չէ իմաց կա՛ց, ես գլուխ վեր կունեմ, կէթամ։

Խեղճ հերը չէր իմանում ի՞նչ անի, որ ջուրն ընկնի, որ կնկա ձեռիցը պրծնի։ Ճար չկար. եդի վերջը էլի պտի նրա ասածն աներ։

Մի օր, աղին կանչում ա, ասում ա.— Արի՛ գլուխդ վեր անեմ,— ու բիրդան արծլով տալի՝ շլինքը թռցնում։ Մերը տղի միսը էփում ա ու ինքը մեն-մենակ ուտում՝ անուշ անում, մնացածն էլ քվոր հմար պահում։

Քիրը իրիկունը տուն ա գալի, մորից հաց ուզում.— Ա՛ղի, սո՛ված եմ. ըսկի ի՞նչ կա ուտելու։

Մերը թոնթորալեն ասում ա․— Մա՛հեն դուռում ուտես դու. գնա՛ հրեն սալի միջին մի քանի թիքա միս կա՝ վե կալ, կե՛։

Խեղճ քիրը գնաց, ի՜նչ տենա՝ իրա աղպոր ձեռները։ Նստեց ընդե մի կուշտ լաց էլավ. համա լաց ըլնելոն ի՛նչ պտի աներ, բանը