Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/273

Այս էջը հաստատված է

տուն, էկավ մի աղլուխ լիքը լցրեց էն ակն ու մարգարտներիցը, թազադան վե կացավ էկավ քաղաք. գնաց դո՜ւզ էն զարգյարի դուքանը։

— Բար'աջողում, ո՛ւստա,– ասեց թոռչին։

— Ա՛յ բարո՜վ, հազա՜ր բարին, խերին, թո՛ռչի աղպեր, ամեն ճամփեդ սալամաթ. ո՜նց ես, լա՞վ ես։

— Հրես բերել եմ, ո՛ւստա, տես կհավա՞նես։

Ասեց ու աղլխով լիքը մարգարտները դրեց աղաքը: Զարգյարը աղլուխը բաց արեց, համբրեց, հատը հինգ հարիր մանեթով վե կալավ, հանեց փողը նաղդ տվեց, ձեռիցն առավ: Դե՛, թոռչի՜ ու էսքամ փո՜ղ․ ուրախությունիցը քիչ էր մնացե գժվեր։

— Ի՜նչ առնեմ, ի՜նչ չառնեմ ըստիան տանեմ, որ լավ ըլնի,– ասեց թոռչին։

Միտք արեց, միտք արեց, ասեց.– Արի բոլ ցորեն առնեմ, տանեմ լցնեմ ամբարները, մի քանի տարվա պաշար հազրեմ, որ մըն էլ վե չկենամ գամ ըստե ցորնի։

Ինչքամ փող ուներ ձեռին, բիրադի տվեց ցորնի։ Առավ, լցրեց ջվալները, բերանները ղայիմ կապեց, քրեհդարներ բռնեց, որ տանեն։ Քրեհդարները տարան հասցրին ծովի ղրաղը։ Թոռչին բերեց իրանց ամբարները քոմմա լցրեց. հա՛ կե, թե պտի հատնի։

Անցկացավ մի քանի վախտ, էդ Հալալը չհարամող կնկա երկիրը սով ընկավ։ Սո՜վ եմ ասում, էնթավո՜ւր սով, որ աստոծ փրկի, ազատի, իմ միս կտրողին ռաստ չգա. հերը որդուն էր ուտում, աղպերը՝ աղպորը, բարեկամը՝ բարեկամին, մախլասի՝ ո՛վ ո՛ւմ ձեռն ընկներ, նրան էլ պրծնում չկար, սաղ-սաղ պտի ուտեր, կշտանար, ղրաղին կաններ՝ ընե՜նց մի զոլլում սով էր: Թոռչու ի՜նչ վեջն էր, թե աշխարքը սով ա ընկե. ամբարները լիքը, թեկուզ տասը տարի էլ ուտեին չէր հատնի։

Էդ սով ընկած երկրի մարդիքը իմացան, որ էդ թոռչու ամբարները լիքը ցորեն ա, ամեն դհից վեր ին կենում, գալի սրա կուշտը, սա էլ քոմմքին տալիս էր, ճամփու դնում։ Մի օր էլ էդ Հալալը չհարամող կնկա մարդը ու էրկու բեզրգյան էկան ցորնի․ էդ էն էրկու բեզրգյանն ին, որ իրանց քարվանովը անցկենալիս՝ էդ կնկանը ռաստ էկան, ուզեցան վրեն պսակվի, նա ղաբուլ չէլավ, ասեց. «Ես իմ հալալը չեմ հարամի». նրանք էլ բերին էն օղիեքը հազացին սրա գլուխը։