Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/276

Այս էջը հաստատված է

23. ԱՍՍՈԻ ՊԱՀԱԾ ԳԱՌԸ ԳԵԼԸ ՉԻ ՈԻՏԻ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը ունենում ա մի կնիկ, էրկու էլ տղա՝ ամեն մինը ըսենց հինգ֊վեց տարեկան։ Էս թագավորը ընենց մի խղճմտանքով մարդ ա ըլնում, ընե՛նց մի արդար դատաստան անող, աղքատներին, անճարներին ողորմող, որ քոմմա սրա անըմովն ին օրդում[1] ուտում՝ ընե՜նց մի հայ-քրիստոնյա մարդ ա ըլնում:

Օրեն մի օրը, մի դարվիշ վեր ա կենում գալի էդ թագավորի ամարաթը։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում են նոքարները։

— Ես ֆլա՛ն դարվիշն եմ,— ասում ա,— էկել եմ թագավորին տենամ։

Էթում են թագավորին իմաց տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— ըսենց մի դարվիշ ա էկե, ուզում ա քեզ տենա. թո՞ղանք գա, թե չէ՛։

— Թո՛ղ գա,— ասում ա թագավորը,— մա՛րդ ա, բալի մի խնդիրք ունի ասելու։

Նոքարներն էթում են դարվիշին կանչում, բերում թագավորի կուշտը, իրանք թողում դուս գալի։ Դարվիշը թագավորին գլուխ ա տալի, ընդե կաննում:

  1. Տպագիր տեքստում՝ երդում․ ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):