Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/277

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ մարդ ես,– հարցնում ա թագավորը,– ի՞նչ բանի հմար ես էկե։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես ֆլա՛ն դարվիշն եմ, ֆլա՛ն երկրիցը՝ մի խնդիրք ունեմ քեզ ասելու:

— Ասա՛,— ասում ա թագավորը,— ասա՛ տենամ խնդիրքդ ի՞նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա, կասեմ, համա պտի օրգում ուտես, որ անխոս կկատարես։

— Ասա՛, մի՛ վախի, ինչ որ ձեռիցս գա՝ կանեմ։

Դարվիշը գալիս ա ընկնում թագավորի ոնները.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,– ես ուզում եմ, որ քու թագավորությունը իրեք օր տաս ինձ։ Կտա՞ս, թե չէ:

Թագավորը միտք ա անում, միտք ա անում, միտք ա անում.– Լա՛վ,— ասում ա,— որ տամ, դու էլ խո՞սք ես տալի, որ իրեք օրը թամմի թե չէ՝ իմ թագավորությունը էլ եդ ինձ տաս։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, հա՛, խոսք եմ տալի: Չտվի, ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Որ ըտենց ա, տվի[1]:

Կենում ա ընչանք լավ մութը գետինը կոխում ա, ոտքը խաղաղվում, նոր իրա շորերը հանում ա, տալի դարվիշին, դարվիշինը ինքը հագնում, թողում ամարաթը, դուս գալի: Էթալիս նոտարները տենում են, ըսկի չեն էլ ճանանչում. ասում են՝ հալբաթ էն դարվիշն ա, թագավորին տեհավ պրծավ, հմի էթում ա. դուռը բաց են անում՝ ճամփու դնում։ Հա՛, ըս էլ պտի ասեմ, որ էս բանը թագավորից ու դարվշից սավալի, որ ասես, մարդ չի իմանում, ընչանք իրա օզլուշաղն էլ խաբար չիլնում։

Թամամ իրեք օր դարվիշը թագավորություն ա անում։ Իրեք օրը թամմում ա թե չէ, թագավորը վեր ա կենում գալի։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում ա,— իրեք օրը թամմեց, դե հմի վեր արի թախտիցը՝ ես նստեմ։

— Ի՞նչ ես դուս տալի,– ասում ա դարվիշը,— հո չե՞ս գժվե. ի՜նչ թախտ, ի՜նչ բան, էրա՞զում ես, ի՛նչ ա։

— Լա՛վ, դարվիշ աղպեր, հանաքի վախտը չի. թեզ արա՛, քանի մարդ չի էկե։

  1. Տպագիր տեքստում՝ «Բաս որ ըտենց ա, կտամ». խմբագրումը բանահավաքինն է (Ծ. Կ.):