Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/280

Այս էջը հաստատված է

էնքա՛մ սիրուն՝ որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես[1]:

— Բաս որ ըտենց ա,— ասում ա բեզրգյան չե՞ք կարա էթա մի ֆանդով էդ կնկանը փախցնի բերի, որ բերեք՝ էլ փո՛ղ, էլ խաղինա՛, էլ մա՛լ, էլ դոլվա՛թ, մախլաս՝ հենց ի՛նչ ուզեք, իմա՛ց կացեք, կտամ:

— Կա՛րանք, խի՞ չենք կարա, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են:

Նոքարները կրակ են անում, պրծնում, եդ դառնում գալի դարվշի կուշտը։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում են,— քեղ մի՛ խնդիրք ունենք ասելու։

— Խեր ըլնի, ասեք տենամ ի՞նչ ա ձեր խնդիրքը,— ասում ա դարվիշը։

— Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասում են,— հրեն որդե որ ա կազատվի. սատանական էս չոլ, յաբանի տեղը ո՛նչ տատմեր կա, ո՛նչ կնիկարմադ, որ ցավը բռնելիս՝ նրան մուղաթ կենա։ Հմի էկել ենք մուննաթ անենք քեզ, կնկանդ ասես՝ գա մեր խանըմին ազատի, էլի մենք նրան մեր քվոր պես կբերենք կհասցնենք ընչանք ըստե:

— Ա՛յ կնիկ, կէ՞թաս,— հարցնում ա դարվիշը կնկանը։

— Խի՞– չեմ էթա, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— էս չոլ, յաբանի տեղը ծննդկանի հավարին հասնիլը ֆոգու էլ վարձք ա:

Վեր ա կենում նոքարների հեննա գալի, սաքի թե բեզրգյանի կնկանը պտի ազատի։ Հենց որ հասնում ա չադիրը, բեզրգյանը հրամայում ա անսաս վեր ունեն կնկանը դնեն մի ղութկի մեջ, բեռները կապռտեն՝ յա՜լլա։ Նոքարներն էն սհաթը կնկանը բերում են դնում մի ղութիկ, բերանը ղայիմ կալնում, բեռները բարձում, ընկնում ճամփա։

Խեղճ դարվիշը կացավ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տեհավ չէկավ։

— Հալբա՛թ,— ասեց,— բեզրգյանի կնիկը շատ դժար ա, պահում են ընչանք ազատվի, պրծնի, նո՛ր վեր ունեն, բերեն։ Մխելի

  1. Տպագիր տեքստում այս բառին հաջորդում է՝ «ընենց մի սիրունիկ զադ էր», որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):