Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/301

Այս էջը հաստատված է

26. ԷՐԱԶ ՏԵՆՈՂ ԱՇԿԵՐՏԸ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի բեզրգյան: Էս բեզրգյանը մի մինուճար տղա ա ունենում, էլ զադ չէ։ Ինքն էլ շատ ծերացած ա ըլնում, ընենց որ հա՛յ-հայը գնացե, վա՛յ-վայն էր մնացե: Օրեն մի օրը կանչում ա իրա բարեկամներին։

— Տենում եք,— ասում ա,— ես ծերացել եմ, դեն ընկե. տղես էլ հլա էրեխա ա, աշխարի խերն ու շառը չի գիտա. ձեզանից մենակ խնդիրքս էս ա, որ իմ մեռնելուց եդը ինչ ունեմ֊չունեմ՝ տո՛ւն, տե՛ղ, մա՛լ, դո՛լվաթ, քոմմա ծախեք, նաղդ փող շինեք, կշտներիդ պահեք, շահացնեք ընչանք տղիս մենծանալը։ Որ մենծացավ,— ասում ա,— կտանեք նրան մի փեշակի կտաք, որ պարապ-սարապ չմանգա։

Անց ա կենում մի քանի վախտ, էս բեզրգյանը հիվանդանում ա, տեղով-բարձով թեք ընկնում, էլ չի վե կենում՝ տղի չարը տանում ա։ Բարեկամները, ոնց որ կարգն էր, տանում են դրան թաղում։ Եննա բերում են, ոնց որ կտակն էր[1], դրա ունեցած-չունեցածը քոմմա ծախում են, նաղդ փող շինում, կշտներին շահացնում։

  1. Տպագիր տեքստում այս արտահայտությունը եղել է՝ «․․․ոնց որ վասիաթ էր արե», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):