Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/311

Այս էջը հաստատված է

ղրկում էս մեր թագավորի կուշտը: Սա էլ ուրախանում ա, հենց իմանում ա՝ պրծավ նրա ձեռիցը: Համա ո՜րդէ. օրեն մի օրը մըն էլ ի՛նչ ա տենում՝ Ֆրանգստունի թագավորը հրես տասնէրկու էրեխա ա ղրկե, տասնէրկուսն էլ մի բոյի, մի բուսաթի. էնքա՜մ իրար նման, էնքա՜մ իրար նման, կասենաս տասնէրկուսն էլ աղպրտինք ըլնեին, մի հորից, մի մորից. մի խոսքով՝ ոնց որ մի խնձորը տասնէրկու տապակ արած, ընդե դրած, էնքամ իրար նման ին. թամբահ ա անում, թե. «Պտի իմանաս սրանից ո՛րն ա աղջիկ, ո՛րը տղա. չիմացար՝ իմաց կա՛ց ղոշուն վե կունեմ, կգամ թախտդ տափ ու տարազ կանեմ»:

Խեղճ թագավորի թուք ու մուքը կպավ: Չէր իմանում ի՛նչ անի. ի՛նչ վայ տա գլխին: Ճարը կտրած, էլի ղարավաշներին ղրկեց իրա աղջկա կուշտը, որ գա տենա ի՛նչա անում, Ֆրանգստունի թագավորի ջուղաբը ո՛նց ա տալի։

Համա աղջիկը էլի գլուխը տակը չտվեց, խաբար ղրկեց, թե.— Էդ իմ բանը չի, քեզ հմար ուրիշ մարդ գտի։

Որ մթնում ա թե չէ, զարգյարի աշկերտը ֆորիցը քաշ ա ըլնում թագավորի աղջկա օթախը, աղջիկը դրան ասում ա.— Բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, Ֆրանգստունի թագավորը տասնէրկու էրեխա ա ղրկե հորս, որ իմանա նրանցից ո՛րն ա աղջիկ, ո՛րը տղա։ Հերս էլ ղարավաշներին ղրկել էր ինձ կանչե, որ էթամ Ֆրանգստունի թագավորի ջուղաբը տամ. ես էլի մախսուս չգնացի, ասեցի. «Իմ բանը չի»։

— Բա է՞դ ոնց պտի գտնեմ,— հարցնում ա տղեն։

— Կէթաս,— ասում ա աղջիկը,— իբուղը տաք ջուր կլցնես. գշերով֊գշերհանա հաշտումը կկաննես։ Էն տասնէրկու էրեխեն որ վե կկենան էրեսները լվանան, կէթաս ձեռներին ջուր կածես։ Ջուր ածելու վախտը ով տեհար տաքին չդիմացավ, ձեռը քաշեց ու «օ՛ֆ, օ՛ֆ» արեց, իմաց կա՛ց նա տղա ա. ով ձեռը չքաշեց, տաքին դիմացավ, իմաց կա՛ց նա աղջիկ ա: Ըսենց,— ասում ա,— մին-մին կջոկես, տղեքանցը ջոկ օթախ կանես, աղջկերանցը՝ ջոկ։ Նոր Ֆրանգստունի թագավորի մարդկերանցը կկանչես, կասես. «Էս վեցը տղա են, մեկել վեցը՝ աղջիկ»։

— Լա՛վ,— ասում ա տղեն,— ոնց որ ասեցիր՝ ընենց էլ կանեմ։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք թագավորիցը։