Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/322

Այս էջը հաստատված է

ջիվան ես, աչքդ մուրազի ա։ Ֆլա՛ն դեղումն,— ասեց.— մի Չութչի կա, էդ Չութչին մի մինուճար տղա ունի, պտի էն տղին մորթեք, արինը խմես, որ լավանաս։

— Ա՛յ որդի,— ասում ա թագավորը,— ախար ես ո՞նց բերիլ տամ էդ տղին. իլլաքիմ որ մինուճար ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա աղջիկը,— թե ուզում ես սաղանամ՝ պտի բերիլ տաս, թե չէ հո՝ դո՛ւ գիտաս:

Թագավորը միտք ա անում, միտք ա անում, տենում ա, որ ճար չկա, պտի էն տղին բերիլ տա, բալի աղջիկը լավանա: Կանչում ա իրա նազրին։

— Մի բեոր ոսկի վե կունես,— ասում ա,— կէթաս ֆլա՚ն գեղը, ընդե մի Չութչի կա, նա մի տղա ունի, էդ բեռը ոսկին կտաս նրան, տղեն կառնես, կբերես, որ մորթենք, աղջիկս նրա արինը խմի, լավանա:

Նազիրը մատը կծում ա։ Թ՝ագավորին գլուխ ա տալի, դուս գալի։ Էգսի օրը ճամփի թադարեք ա տենում, վե կենում, ընկնում ճամփա։

Չութչու տղեն դե իմաստուն էր, է՛լի, էս բանը իմանում ա։ Գալիս ա հորը ասում.— Ա՛յ հեր, թագավորը իրա նազրին ղրկել ա, որ քեզ մի բեռը ոսկի տա, ինձ առնի, տանի թագավորի աղջկա հմար: Որ կգա,— ասում ա,— մի՛ վախի, ոսկին ա՛ռ, ինձ տո՛ւ, տանի։ Արխեին կա՛ց,— ասում ա,— որ ասես, ինձ բան չիլնի. ոնց ըլնի սաղ֊սալամաթ էլ եդ կգամ։

Թագավորի նազիրն ա՝ գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա թագավորի ասած տեղը։ Սրան, նրան հարցնելոն էդ Չութչու տունը գտնում ա, էթում նրա կուշտը։

— Բարո՛վ, բարի՛,— ասում ա նազիրը։

— Բարո՛վ, ասսու հազար բարին,— ասում ա Չութչին,— խեր ըլնի, խի՞ ես էկե,— հարցնում ա։

— Էկել եմ,— ասում ա,— տղիդ տանեմ, թագավորը ուզել ա․ հրես էս մի բեռը ոսկին էլ քեզ փեշքաշ ա ղրկե։

— Տա՛ր, փե՛շքաշ ա,— ասում ա Չութչին,— տղի մալիաթն ինչ ա, որ թագավորիցը խնայեմ,— ասում ա, տղի կուռը բռնում, տալի նազրին։

Նազիրն ա՝ մի բեռը ոսկին տալիս ա Չութչուն, տղին քաշում թարքը՝ յա՜լլա։ Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա,