Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/326

Այս էջը հաստատված է

տալի, որ էլ հա՜լ ու հեսաբ չկար: Օրեն մի օրը թագավորի կատեպանն ասում ա. «Էթամ տենամ խնձորները հասել ա, թե չէ»։ Վեր ա կենում, էթում հիքին, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, վերջը գալիս ա էդ խնձորենքանց տակին կաննում. տենում ա կարմրել են, էն ա հա՝ հասնելու վրա են. վարավուրդ ա անում, տենում գեննին մի մենծ կարմիր խնձոր վեր ընկած: Վեր ա ունում, ասում ա. «Տանեմ թագավորին շանց տամ»։ Դու մի՛ ասի էդ խնձորը օձը յաղել ա։ Կատեպանը էթում ա թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— խնձորները հասնելու վրա են. էս մինը ձառի տակին գտա, վե կալա բերի, ա՛ռ տես լա՞վն ա։

Թագավորը խնձորը ձեռիցն առնում ա, տապակ անում, հենց ուզում ա դնի բերանը, նազիր-վեզիրը չեն թողում.

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— բալի դեղած ա, աղար մի ուրշի տո՛ւ ուտի՝ եննա դու կե՛։

Նազիր-վեզիրը մի ֆորթ են բերիլ տալի, էդ խնձորը քցում աղտքը։ Ֆորթը խնձորը ուտելու բաշտան միջիցը տրաքում ա, վեր ընկնում։ Թագավորը էս որ տենում ա, հերսոտում ա. էն սհաթը տեղիցը վեր ա կենամ, Տուդի-ղշի ճիտը կտրում, քցում էն դիհը. եննա նազիր-վեզրին հրամայում ա՝ իրա իքու չորս դիհը մենծ հասար քաշեն, որ մարդ-մադաթ չմննի էն խնձորիցն ուտի։

Էդ դեղումը մի նախրչի ա ըլնում, ունենում ա մի կնիկ։ Էդ նախրչին իրա կնկանը ըսկի օր չէր տալի։ Ասսու իրան օրը, գշերով֊գշերհանա վեր էր կենում, կնկանը լավ ջարդում, ծեծում, նոր նախիրը տանում հանդը. ընենց էլ իրիկունը, որ եդ էր գալի, էլի թազադան ծեծում, սալջարդ անում, նո՛ր հաց ուտում, թեք ընկնում քնում։ Էդ խեղճ կնկա ճարը կտրվում ա, գշեր, ցերեկ սուգ ու շիվան ա անում, մնում ա գլխի վրեն մոլորած, թե էդ մարդի ձեռիցը ո՞նց պրծնի։ Մի օր էլ, որ դանակը ոսկորին ա հասնում, ասում ա. «Ո՛նց անեմ, որ մեռնեմ, էս աշխարքիցը պրծնեմ» բիրդան միտն ա ընկնում, որ թագավորի բաղչի խնձորները յաղված են, որ մարդ ուտի, ալբիալը կմեռնի։ Մարդը որ էթում ա հանդը, ինքն էլ վեր ա կենում, էթում դպա թագավորի բաղչեն։ Բաղչի չորս գիհը ման ա գալի, դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, տենում ա՝ հրես