Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/341

Այս էջը հաստատված է

ածա, ըտենց բան մի՛ անի, արի՛ իմ կշտին կա՛ց, մեր հոր երկիրը յոլա տանենք, քանի սաղ ու կենդանի ենք. իրար հեննա գլխներս դինջ ապրինք։

— Չէ՛, որ չէ,— կասի պուճուր աղպերը,— մեր հոր վասիաթը ես գետինը չեմ քցի. պտի էթամ, որ պտի էթամ:

Մենծ աղպերը, որ տենում ա էլ ուրիշ ճար չկա, բերում ա պուճուր աղպոր փայը տալիս ա, հեննեն մնաս բարով ասում, ճամփու դնում։

Պուճուր աղպերն ա՝ Աքլորն ու Կատուն վեր ա ունում մի ճամփա բռնում, էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում ա մի գեղ։ Էդ գեղի գլխին սրան մի Քոսա ա ռաստ գալի։

— Բա՛րով, թագա՛վորի ցեղ,— ասում ա Քոսեն,— էդ ո՞ր խաչիցն ա մեր գեղն ես էկե։

— Ա՛սսու բարին, Քոսա աղպեր, էթում եմ ղարբություն,— ասում ա թագավորի տղեն։

— Բաս որ ըտե՛նց ա, ա՛րի էթանք մեր տունը ղոնաղ, մի քիչ հաց-մաց կուտես, կդինջանաս, էլ եդ վե կկենաս, կէթաս քու ճամփեն։

Թագավորի տղեն աղաք չեմ ու չում արեց, թե՝ չէ՛, չեմ գա, համա տեհավ Քոսեն շատ ա զոռում, դեմ ընկնում, վերջը կակղում ա[1]:

— Լա՛վ,— ասեց,— որ ասում ես, էթանք։

Վեր ա կենում Քոսի հեննա գալի նրանց տունը։ Չունքի Քոսեն իմաստուն ա ըլնում, ալբիալը իմանում ա ի՛նչ հունար կա թագավորի տղի Աքլորի միջին․ միտք ա անում, բալի մի ֆանդով նրա Աքլորը մորթել տա, միջի թլիսմը վեր ունի, իրան պահի։

Տղին ղրաղ ա կանչում, ասում.— Տե՛ս, ա՛յ որդի, հացի վրեն ես քեզ մի մհանով կծեծեմ, ի՛նչ անենք, չանենք՝ ձենդ չես կտրի, ընչանք մեր ղոնաղի աքլորը չմորթեն, իմացա՞ր։

— Լա՛վ,— ասում ա, տղեն․— ոնց ասացիր՝ ընենց էլ կանեմ։

Եննա Քոսեն կանչում ա կնկանը.— Ա՛յ կնիկ,— ասում ա,—

  1. Գրառման ձեռագրում բանահավաքի ձեռքով այս արտահայտությունը ջնջված է, վերականգնում ենք (Ծ, Կ.):