Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/345

Այս էջը հաստատված է

— Բաս որ ըտենց ա, ես քեզ՝ տղա՛, դու ինձ՝ մե՛ր, ղաբուլ ե՞ս։

— Ղա՛բուլ եմ,— ասում ա պառավը:

Թագավորի տղին աղաք ա անում, տանում տուն։

Անց ա կենում ըսենց մի վախտ, մեր ու տղա շատ սիրով իրար հեննա յոլա ին էթում:

Օրեն մի օրը տղեն գալիս ա, մորն ասում.— Նա՛նի ջան, քեզ մի բան եմ ուզում ասեմ, չեմ գիտա անկաջ կանես, թե չէ:

— Ա՛ սա, ա՛յ որդի,— ասում ա պառավը,— ասա անկաջ կանեմ, խի՞ չեմ անկաջ անի։

— Ուզում եմ էթաս թագավորի աղջիկն ուզես ինձ, ի՞նչ կասես։

— Վա՜յ, ֆո՛ղն իմ գլխին, հո չէ՞ս գժվե, ըտենց բան ո՞նց կըլնի, մենք քյասիպ, օրեն հացի կարոտ ենք, թագավորը խելքը հո հացի հետ չի կերե՝ քեզ աղջիկ տա, հլա վախում չէ՞ս մեր գլխներն էլ կտրիլ տա, թե խի՞ չեք ձեր ոտը ձեր կարպետնու գյորա մեկնում։ Էն վախտը ի՜նչ կասես։

— Որ չուզես,– ասում ա տղեն,— ես էլ գլուխ կառնեմ, կկորչեմ։

Սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, տղեն մորը որ շատ զոռում ա, մերը վեր ա կենում էթում թագավորի կուշտը։ Դառը-տխուր էթում ա թագավորի խնամաքարի վրեն նստում։

Նազիր-վեզիրը պառավին տենալու բաշտան, մոտ են գալի, հարցնում.— Հը՛, նա՛նի, խե՜ր ըլնի, խի՞ ես էկե։

— Էկել եմ թագավորի կուշտը,— ասում ա պառավը,— խնդիրք ունեմ ասելու։

Նազիր-վեզիրը էթում են թագավորին իմաց տալի, թե.— Թագա՛վորն ապրած կենա, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց մի պառավ ա էկե, ուզում ա քեզ տենա. թողա՞նք գա, թե՞ չէ։

— Թողե՛ք գա,— ասում ա թագավորը,— տենանք էդ պառավը ի՞նչ ա ուզում։

Նազիր-վեզիրը էթում են պառավին աղաք անում, բերում թագավորի կուշտը։ Պառավը ձեռները դոշին դրած՝ թագավորին գլուխ ա տալի ընդե կաննում։