Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/367

Այս էջը հաստատված է

են, չեն կշտանում: Կնիկն էթում ա թազադան կթում, բերում: Ըս էլ են ուտում, էլի չեն կշտանում: Մնում են արմացած․ աղաք մի մաթրաթ ին ուտում, կշտանում ին, հմի էրկու մաթրաթ կերան, էլի սոված մնացին: Ալբիալը սայմիշ են ըլնում:

– Կա, չկա,— ասում են,— ըստե իսանաորդի կա, որ մեր փայիցն ուտում ա, չենք տենում։ Ի՞նս ես, ջի՞նս ես, ջանավար ես,– ասում են,– ձե՛ն հանա:

Տղեն էս որ լսում ա, նոր աբշա ա ընկնում, ընդիան ձեն տալի.— Հողա՛ծին եմ,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց էկել եմ, ընկե ըստե, ա՜սսու սիրուն,— ասում ա,— մի տեղ տվեք սթար անեմ, կշտներիդ մնամ, ես ըլնեմ ձեզ ո՛րդի, դուք ինձ՝ հերնըմեր:

Նստում ա մին-մին, տեղը֊տեղին նաղլ անում իրա գխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Լա՛վ,— ասում են էդ քոռերը,— ղա՛բուլ ենք: Դե որ ըտենց ա, էս ոչխարը քեզ ենք պահ տալի, առավոտները սարը կբացվի՝ կտանես հանդը, կարածացնես, իրիկները էլ եդ կքշես, կբերես: Մեզանից քեզ ամանաթ,— ասում են,— էս սարի վրեն ո՛ւր ուզում ես գնա, ի՛նչ ուզում ես արա՝ ձեն, ծպտոն հանող չիլնի, համա ֆլա՛ն սարը չէ թաս, ընդե սատանեք կան, գլուխդ փորձանք կգա. հրես տենում ես՝ մեր աչքերն էլ էն սատանեքն են հանե: Էդ հո էդ․ ֆլա՛ն տեղումը, ֆլա՛ն սարումն էլ մի Ասլան կա, ընդե էլ չէ՚թաս, թե չէ Ասլանը քեզ կքրքրի, մենծ թիքեն անկաջդ կթողա:

— Ա՛չքիս վրեն,— ասում ա տղեն,— որ ասում եք՝ չեմ էթա:

Էս տղեն մնում ա դրանց կշտին․ ասսու իրան օրը առավոտը գշերով-գշերհանա վեր էր կենում, ոչխարը աղաք անում, սարը բացվում էր, քշում էր հանդը, արածացնում, իրիկունը, որ մութը գետինը կոխում էր, էլ եդ քշում էր, բերում տուն:

Ըսենց մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը, մի՛ օր, է՛րկո՛ւ օր, ի՛րեք օր, մի՛ շաբաթ, է՛րկու շաբաթ, ի՛րեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, օրեն մի օրը ինքն իրան միտք ա անում. «Հերնըմերս,— ասում ա,— ինձ թամբահ են արե, որ ֆլա՛ն սարը չէթամ, ընդե սատանեք կան, գլուխս փորձանք կգա: Ի՛նչ ըլնում ա ըլնի,— ասում ա,— պտի էթամ, տենամ ընդե ի՛նչ կա, ի՛նչ չկա»:

Ասում ա, ոչխարը քշում դպա էն սարը: Գալիս ա ի՜նչ տենում. հրենիկ սատանեքը կիտվել են, մի գերանի վրեն ջերկուն