Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/371

Այս էջը հաստատված է

կապում, նիլնում ձին՝ յա՜լլա։ Գալիս ա, գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, ճամփի կեսը որ գալիս ա, ըտե մի սարի գլխի մի ջուխտ մում ա վառում, տալի անց կենում։ Գալիս ա, գալի, հասնում ա իրանց երկիրը։ Գալիս ա ի՜նչ տենում՝ իրանց երկիրը սաղ բրիջակ ա դառե, որ ասես, մարդ-մադաթ չկա: Էթում ա իրանց տունը․ ձին դռանը կապում ա, ինքը մննում նեքսև, տենում ա ո՛նչ մեր կա, ո՛նչ զադ, մենակ քիրը ընդե նստել ա, աչքերն էլ ճրաքի նման լիս ա տալի։ Էս որ չի տենում, մնում է սառած մտիկ անելոն։

Քիրը որ աղպորը տենում ա, վազում է փաթթվում ճտովը:

— Քի՜րը չարդ տանի, ա՛ղպեր ջան,— ասում ա,— բարո՜վ, հա՜զար բարին ես էկե, ո՞նց ես, լա՞վ ես. էս ո՞ւր իր էսքամ վախտ։

— Ա՛ղպերը քեզ մատաղ,— ասում ա,— գնացել ի ղարբություն. հմի էկել եմ քեզանից կարոտս առնեմ, էլի վե կենամ էթամ։

— Ա՛ղպեր ջան,— ասում ա,— ո՞տով ես էկե, թե ձիով։

— Ձիով եմ էկե,— ասում ա։

Քիրը էս որ լսում ա, ալբիալը դուս ա գալի դուռը, տենում ձին ընդե կապած ա։ Վրա ա պրծնում ձիու մի ոտը կուլ տալի։

Եննա գալիս ա հարցնում.— Ա՛ղպեր ջան, իրեք ոննանի ձիո՞վ ես էկե։

— Հա՛,— ասում ա,— իրեք ոննանի ձիով եմ էկե։

Քիրը դուս ա գալի ձիու մի ոտն էլ ա ուտում, գալի հարցնում.— Ա՛ղպեր ջան, էրկու ոննանի ձիո՞վ ես էկե։

— Հա՛,— ասում ա,— էրկու ոննանի ձիով եմ էկե։

Քիրը դուս ա գալի ձիու մի ոտն էլ ա ուտում, գալի հարցնում.— Ա՛ղպեր ջան, մի ոննանի ձիո՞վ ես էկե։

— Հա ,— ասում ա,— մի ոննանի ձիով եմ էկե։

Քիրը դուս ա գալի ձիու մի ոտն էլ ա կուլ տալի, գալի հարցնում.— Ա՛ղպեր ջան, քու ձին ո՞ններ չուներ։

— Հա՛,— ասում ա,— չուներ, փորսող ա էկե։

Քիրը էս խոսքի վրեն էթում ա ձին սաղ ուտում, պրծնում, եննա գալիս ա հարցնում.— Աղպեր ջան, փիադա՞ ես էկե։

— Հա՛,— ասում ա,— փիադա եմ էկե։

— Ա՛ղպեր ջան, բա՛ս որ ըտենց ա, կաց էթամ ձու բերեմ, ձվաձեղ անեմ, կե՛։

Քիրը թողում ա դուս գալի։ Էդ աղջիկը քոմմըքին կերել էր, մենակ