Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/372

Այս էջը հաստատված է

թողե մի դարբին, որ եբ ուզենա՝ էթա նրա կուշտը, ատամները սրիլ տա։ Սա որ ոտը դուս ա դնում թե չէ, աղպերը վեր ա կենում, փախնում. գլխի ա ընկնում, որ պտի գա իրան էլ ուտի: Մի քիչ մնում ա, քիրը գալիս ա տենում աղպեր չկա։ Դե՛ս աղպեր, դե՛ն աղպեր, ման ա գալի՝ չի գտնում․ դուս ա գալի ընկնում նրա քամակիցը։ Աղպերը վազում ա, քիրը սրա եննուցը։ Աղպերը գալիս ա, գալի, հասնում ա էն սարի գլուխը, որդե մի ջուխտ մում էր վառե. տենում ա էն մմերը դառել են, ասսու հրամանով, էրկու հաստ բարդու ծառ, տենում ա քիչ ա մնում քիրը նրան հասնի, ալբիալը նիլնում ա մի բարդու գլուխը: Քիրը գալիս ա հասնում աղպորը. տենում ա աղպերը նի ա էլե բարդու գլուխը, բերում ա էդ բարդու քոքը կոծում ա, որ վե քցի. կռծում ա, կռծում ա, էնքամ կռծում ա, որ բարդին բարակում ա, քիչ ա մնում վեր ընկնի։ Տղեն էս որ տենում ա, իրան քցում ա էն մի բարդու գլուխը։ Քիրը գալիս ա էդ բարդու քոքն էլ ա կռծում։

Տղեն տենում ա, որ քիչ ա մնում էդ բարդին էլ վե քցի՝ ձեն ա տալի.— Հե՜յ գիդի ի՚մ Ասլան֊Ղա՛փլան, ո՞րդի եք՝ հասե՛ք, ընե՛նց հուպ տվեք, ընե՛նց կուլ տվեք, որ մի պուտ արին կաթա։

Ձեն ա տալի թե չէ, տենում ա հրենիկ գիդիջըղ Ասլան֊Ղափլանը էկան: Գալու բաշտան վրա են պրծնում էդ աղջկանը ընենց հուպ տալի, ընենց կուլ տալի, որ մենակ մի պուտ արին ա կաթում։

Կաթալու բաշտան էդ մի պուտ արինը ասսու հրամանով լիղու էլավ, խոսաց.— Ա՛ղպեր,— ասեց,— ինձ վե կալ կշտիդ պահա, մի նեղ տեղ քեզ պետքը կգամ։

Աղպերը մի պուտ արինը վե կալավ, դրեց քթակի ծալը, Ասլան-Ղափլանի հեննա ընկավ ճամփա։

Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, ճամփին մի չոբան ռաստ էկավ։

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասեց չոբանը,— էդ ո՞ւր ես էթում։

— Բարո՜վ, ասսու հա՜զար բարին,— ասեց տղեն,— էթում եմ մեր երկիրը։

— Արի մի բանի վրեն մարջ գանք,— ասեց,— գտար՝ էս սուրու ոչխարը քեզ, չգտար՝ էդ Ասլան֊Ղափլանը ինձ։ Ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ,— ասեց,— ա՛րի մարջ գանք։

— Էս շըվու փետը ընչի՞ ա,— հարցրեց չոբանը։