Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/378

Այս էջը հաստատված է

Կնիկն ամոթու մի թիքա կերավ։

Հացը վե կալան, տեղերը քցեցին, մարդը գնաց դրսև, էկավ, կնիկը գնաց դրսև, մարդը տան միջի ջրերը քոմմա թափեց, մի փարչ ջուր լցրեց, պատիցը կախ արեց, էկավ պառկեց, քնեց։ Կնիկն էլ դրսևից էկավ՝ քնեց։ Կես գշերին մարդը տեհավ, որ ջանը սառեց, սառեց, սառելուն քիմի զարթնեց, տեհավ կնիկը օձ դառավ, տեղաշորիցը դուս էկավ, օթախի մեջը ֆշշալեն դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ, տեհավ փարչը կախ տված ա՝ բանձրացավ խմեց, էլի վեր էկավ, էկավ տեղաշորի մեջ մտավ, էլավ էլի կնիկ։

Առավոտը էդ մարդը վե կացավ, դո՛ւզ գնաց էն բազրկյանի մոտը, ասեց.— Ո՛նց որ դու ասել իր, ընենց էլ էլավ։

Բազրկյանն ասեց․— Ես չեմ գիտո՜ւմ, որ քու կնիկը օձ ա, ես ո՞վ եմ, ա՜յ հա՜յ։

Տղեն ասեց.— Վիրև աստված, ներքև դու, ինձ ազատա էդ անիրավի ձեռիցը։

Ասեց․– Երկուղ մի՛ անի, կազատեմ։ Էս իրեք տարվա միջին քեզ համար ըսկի գաթա թխե՞լ ա։

— Չէ՛:

— Էս իրիկուն, եբոր կէթաս, կասես. «Ա՛յ կնիկ, էս ա իրեք տարի ա քեզ առել եմ, մեկ օրից մեկ օր չասեցիր՝ մի գաթա թխեմ, մարդս ուտի. սիրտս գաթա ա ուզում, վե կա՛ց, էրկու հատ էլ ա թխա»։ Եբոր թունդիրը կվառի, կսկսի էփիլը, ոտիցը բռնա, քցա թունդիրը, խուփը դի՛ բերնին։ Կես սհաթից եդը խուփը վե կալ, կըլնի էրկու հատ կուտ, մինը բե ի՛նձ, մինը քե՛զ։

Էդ տղեն իրիկունը գնաց տուն, ասեց.— Ա՛յ կնիկ, սիրտս մի գաթա ա ուզում, էս ա իրեք տարի ա, գաթա չեմ կերե, վե կա՛ց՝ մի էրկու հատ էլ ա գաթա թխա՛, ուտենք։

— Շա՛տ լավ,— ասեց,— ա՛յ մարդ, ե՞բ ուզեցիր, որ ես չթխեցի։

Կնիկը առավոտը վե կացավ, գաթեն ունցեց, թունդիրը վառեց, բադիով ջուրը դրեց կողքը, ձեռը տվեց ջրին, տվեց գաթի քամակը, կռացավ, տվեց թունդրի կողին, երկրորդը տալու վախտը մարդը դրա ոններից բանձրացրեց՝ քցեց թունդիրը, խուփն էլ դրեց բերնին։ Մի կես սհաթ համբերեց։ Կես սհաթից եդը խուփը վե կալավ, տեհավ բան չկա միջին, էրկու հատ կուտ ա։ Կռացավ մեկը հանեց, ձեռները էրվեց՝ կուտը շըպռտեց, էլավ էրկու կտոր