Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/38

Այս էջը հաստատված է

ըլնեն, մեռնեն։ Դու արի՛ եդ դա՛ռ, գնա՛, ընչանք էս ա մընք էլ որդե որի ա կգանք։

Ինչ անում են, չեն անում՝ պուճուր աղպորը չեն կարում ճամփից եդ դարձնի։

— Չէ՛, որ չէ՛— ասում ա,— կուզի մորթեք, կուզի քերթեք. ես եդ դառնողը չեմ: Ո՛ւր էթաք՝ պտի հեններդ գամ. սաղ կմնաք՝ սաղ կմնամ. կմեռնեք՝ կմեռնեմ:

Նրանք էլ տենում են որ չէ՛, չիլնում, ասում են.— Լա՛ վ, դո՛ւ գիտաս, կենում ես՝ կա՛ց. մեղքն ու վարձքը քու շլինքը:

Չադիրը հավաքում են, վեր կենում, որ իրանց ճամփեն էթան:

Ըստե պուճուր աղպերը նրանցից ջոկնվեց.— Ե՛ս,— ասեց,— է՛ս ճամփովը կէթամ, դուք՝ էդ։ Թե իրար գտանք՝ հո գտանք, թե չէ հո՝ աստոծ աջողա, հալբաթ սաղ-սալամաթ կէթանք մեր հորնըմոր կուշտը՝ ընդե կտենանք իրար։

Աղպորտանց հեննա մնաս բարով արեց, էն ճամփեն բռնեց գնաց։

Գնաց, գնաց՝ լի՛ս գնաց, գշե՛ր գնաց, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր՝ վերջը մի եքա քալավի ռաստ էկավ։

Էս քալավի տեղը աղաք մենծ քաղաք էր էլե. էրկու ղովտ էկել ին քարուքանդ, բրիշակ արե, գնացե ու սաղ նրա խալխը թողե տակին: Էս է՛ն էրկու ղովտն ին, որ ճամփին պուճուր տղին ռաստ էկան, նրանց մենծ թիքեն անկաջը թողաց։

Մտավ էս քալավեն, ասեց. «Տենամ ի՛նչ կա, ինչ չկա»:

Դես գնաց, դեն գնաց, տեհավ մարդ-մագաթ չկա: Վերջը որ շատ դես-դեն ընկավ, ման էկավ՝ տեհավ մի եքա կոլոլ քար։

— Դու արի՛,— ասեց,— սրա տակին խազինա ըլնի. վեր ունեմ տե՞նամ։

Քարը գլորեց, տեհավ, ըհը՜, մի ծակ, գլուխը կռացրեց, որ մտիկ տա, մի ղաֆիլ ոտը սոթ տվեց[1], գըրըմփալեն ընկավ մեջը։ Դու մի ասի՝ ըտե ֆոր ա էլե:

Տղեն ֆորի միջին դե՛ս մտիկ տվեց, դե՛ն մտիկ տվեց, տենա ընդիան դուս գալու ճար, իլլաջ կա՞, թե չէ։ Է՛ս դիհը գնաց, է՛ն դիհը գնաց, տեհավ հրե՜ մի պուճախից ճրագի լիս ա էրևում։

Ասեց.– Բա՛լի, ըստե իսանաորդի ա էլե։

  1. Տպագիր տեքստում՝ սլքվեց, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):