Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/382

Այս էջը հաստատված է

կտավ եմ գործում։— Սա էլ մեկել աղպորտանը պես՝ իրան գիժ շանց տվեց:

— Քեզ ո՛ւղտ ենք հարցնում, դու ասում ես՝ ֆլան չի, բեհման ա։

— Հա՛, ընենց օր ա ըլնում՝ մի թոփ եմ գործում. ընենց օր ա ըլնում՝ կես թոփ էլ ա չեմ կարում գործի, վա՛խտը գիտա։

— Գիժ հո չե՞ս, ա՛յ աղպեր. մենք քեզ թագավորի ուղտն ենք հարցնում՝ դու կտավիդ վրա ես խոսում։

— Էժան վախտը կտավի թոփը վեց աբասի ա, թանկ վախտը ութ աբասի, յա էրկու մանեթ:

Թագավորի նոքարները ասեցին.— Ա՛ղպեր, սա էն էրկու աղպորից էլ գիժ ա էրևում. էթա՛նք սրանց մորը հարցնենք, բալքի նա՛ մեզ գրուստ ջուղաբ տա։

Գնացին սրանց գիժ մորը հարցրին, թե թագավորի ուղտը հո չի՞ տեհե։— Ո՛նց չէ,— ասեց,— տեհել եմ, իմ տղեքը բերին մորթեցին, ղավուրմա արին՝ հրենիկ աքաշներում պահել են։

— Էդ ե՞բ։

— Եբ որ ես թազա հարս ի, ինձ նոր պտի պսակեին։

Թագավորի նոքարները տեհան, որ էս կնիկը նրանցից գիժ ա՝ թողին գնացին թագավորին իմաց տվին, թե մեռան ման գալոն ուղտը չկարացին գտնի։