Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/391

Այս էջը հաստատված է

Թագավորը պսակում ա, յորղանը քաշում վրեն՝ ոնները բաց ա մնում: Դերձիկը էն սհաթը փեշի տակիցը հանում ա ղամշին, մի լավ շեպում ոններին թե չէ ալբիալը թագավորը ոնները իրան ա քաշում, յորղանի տակովն անում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա դերձիկը,— յորղանու գյորա ոտդ մեկնա։

Թագավորը որ լսում ա դերձիկի էս խելոք ջուղաբը, էլ ըսկի ձեն, ծպտուն չի հանում. դեռ հլա մենծ փող էլ ա բաշխում նրան ու ընենք ճամփու դնում։

Շատ դրուստ ա ասած, որ՝ մարդ իրա յորղաննու գյորա պտի ոտը մեկնի: