Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/40

Այս էջը հաստատված է

աչքը վրներս քաղցրացավ, ձեզ մեզ ղսմաթ արեց: Դուք հմի էն ասեք, մեզ կա՞ռնեք,— հարցնում ա:

— Խի՞ չենք առնի, դեռ աղաչանք էլ չենք անի՞,— ասում են:

— Դե բա որ[1] ըտենց ա, դուք ըստե կացեք, ես էթամ աղպորտանցս գտնեմ, բերեմ. նոր ըստիան իրար հեննա վե կենանք էթանք մեր հոր քաղաքը, ընդե դափ ու զուռնով, քեֆով, ուրախությունով, օխտն օր, օխտը գշեր հարսանից անենք:

— Լա՛վ,— ասում են աղջկեքը,— գնա՛, աստոծ քեզ հետ, համա տե՛ս` էլի գաս, հա՛:

— Կգա՛մ, արխեին կացեք,— ասում ա ու ճամփա ընկնում:

Պուճուր աղպերն ա` էթում ա, էթում` է՛ս սարը դիպնում, է՛ն սարը դիպնում, վերջը գալիս ա տենում մի սարի դոշի աղպրտինքը վեր են էկե, չադիր տվե:

— Հը՜, աղպրտինք,— ասումա,— գտա՞ք, թե չէ:

— Չէ՛, չգտանք. դո՞ւ:

— Ըսկի մի՛ք ասի, որ ես գտել եմ` լա՛վ եմ գտե: Օխտը քիր, օխտն էլ թագավորի աղջիկ. ընենց էլ մի սի՜րուն, մի նա՜խշուն, որ արևին ասում են` դու մեր մտի, մենք դուս ենք գալի, ընենց մի սիրունիկ զադեր են: Ես էկա ձեզ էլ կանչեմ, տանեմ շանց տամ. թե հավան կկենաք, մարդս մինն առնենք, վեր ունենք էթանք:

— Բա ո՞րդի են,— հարցրին,— էթանք տենանք:

— Էթա՛նք,— ասեց,— հենց էս ճամփեն բռնենք, դուզ էթանք:

Պուճուր աղպոր էկած ճամփեն բռնում են` գալի: Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր` հասնում են էն խարաբա քաղաքը: Ֆորի քարը դեն են քցում, կախ ըլնում ֆորը, օխտը քվորն էլ ընդիան հանում լիս աշխարք:

— Մե՛ծն աղպեր, էս մենծ քիրը քեզ. չունքի ֆու քոմմքիցս էլ մենծ ես: Լա՛վ:

— Նրա՛նից պուճուր աղպեր, ըս էլ քեզ կհասնի: Ըս էլ լա՛վ:

— Ըս էլ սրանից պուճուրին: Լա՛վ:

— Ըս էլ նրան: Լա՛վ:

— Ըս էլ դրան: Լա՛վ:

— Ըս էլ մեկելին: Լա՛վ:

  1. Տպագիր տեքստում բացակայում է, ավելացված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):