Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/406

Այս էջը հաստատված է

վեր ունում, գալի, էն Արջի ասած ծառը ման ա գալի, գտնում. տենում ա՝ դրուստ որ էնքա՜մ մեղր ա կիտվե, էնքա՜մ մեղր ա կիտվե, որ էլ հեսաբ չկա։ Մեղրը բիրադի հավաքիլ ա տալի, ածիլ տալի ամանները, մեղրի ճանճերն էլ քշում, անում փեթակները, բերում։ Բերում ա փեթակները իրա հայաթումը շարոտում, մեղրն էլ դնում ա մի օթախ, դուռը շինում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը միտք ա անում՝ էթա իրանց գեղը։ Տները նոքարներին պահ ա տալի, ինքը վե կենում, ընկնում ճամփա։ Գալիս ա, գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց գեղը, հասնելու բաշտան դուզ էթում ա աղպոր տունը։

— Բա չես ասի,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

Նստում ա ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։ Մենծ աղպերը էս որ լսում ա, մնում ա մաթալ։

«Ա՛յ հարա՜յ,— ասում ա ինքն իրան,— ես աղպորս ղրկեցի, որ ղուրդ ու ղշի, ջանավարների փայ ըլնի, նա գնացե, հարստություն, մալ ու դոլվաթ ա գտե։ Բա՛ս որ ըտենց ա,— ասում ա,— ես էլ կէթամ, բալի ես էլ եմ գտնում»։

Էն մենծ աղպերն ա՝ առավոտը սուրբ ծեքի հեննա վեր ա կենում, կնկանիցը թաքուն հաց-մաց կապում, մի ջվալ վեր ունում՝ ընկնում ճամփա։ Էթում ա, էթում, հասնում ա էն սարը։ Մննում ա աղպոր ասած տեղը, տափ կենում։ Տենում ա իրիկունը էլի էն ջանավարներն էկան, էկան մտան էրը, իրար կշտի նստոտեցին։

— Ըսկի ի՛նչ կա, ի՛նչ չկա,— հարցնում են իրար ջանավարները։

— Էլ ինչ պտի ըլնի,— ասում ա Մուկը,— իմ բնի վրեն էկել են ամարաթներ շինե, էն ոսկիքն էլ քոմմա հանե, տարե․ կա, չկա,— ասում ա,— էն օրը ըստե իսանաորդի ա տափ կացե, մեր մասլահաթին անկաջ ա դրե։

— Էդ օյինը գլուխն էլ են էկե,— վրա ա բերում Արջը,— մեղրի թրիշա չեն թողե, քոմմա տարել են։

— Բաս որ ըտենց ա,— ասում են Աղվեսն ու Գելը,— էկեք վե կենանք մա՛ն գանք։

— Էկե՛ք,— ասում են մեկելները։