Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/411

Այս էջը հաստատված է

— Ես որ քու շաբթերը քոմմա կտրեմ,— ասեց հրեշտակը,– ղա՞բուլ ես։

— Ղա՛բուլ եմ,— ասեց,— զաթի ես էլ դրա հմար եմ աշխարե-աշխար, երկրե-երկիր ընկե, որ իմանամ իմ ճար ի՞նչ պտի ըլնի։

— Ե՛ս,— ասեց,— ասսու հրեշտակն եմ. աստոծ ինձ ղրկեց, որ քեզ ասեմ, էթաս էլ եդ քու երկիրը, ընդե կորցրած հարստությունդ էլ եդ քու ձեռը կընկնի։

— Ասսու փառքը շա՛տ ըլնի,— ասեց թագավորի տղեն,— ոնց որ հրամայել ա, ընենց էլ կանեմ: Մի ուրիշ գանգատ էլ ունեմ,— ասեց,— ճամփին գալիս մի մեշի միջին մի յարա-փարեն կոխած Արջ ռաստ էկավ։ «Ո՞ւր ես էթում»,— հարցրեց։ Ասեցի․ «Էթում եմ ասսու կուշտը գանգատ»։ «Որ էթում ես,— ասեց,— ինչ կըլնի իմ դհիցն էլ գանգատ անես, էսքամ տարի յարեն սաղ ջանս վեր ա կալե, ի՛նչ անում եմ, չեմ անում, չեմ կարում լավանա. մի հարցրա՛, տես իմ ճարն ի՞նչ պտի ըլնի»:

— Էն Արջը,— ասեց հրեշտակը,— որ մի իսան բռնի ուտի, ալբիալը նրա յարեն կսաղանա։

— Էդ հո էդ,— վրա բերեց թագավորի տղեն.— Ճամփին մի քաղաքի միջով անցկենալիս մի մարդ ռաստ էկավ։— Ո՞ւր ես էթում,— հարցրեց։ Ասեցի. «Էթում եմ ասսու կուշտը գանգատ»։— Որ էթում ես,— ասեց,— ինչ կըլնի իմ գանգատն էլ տեղ հասցնես, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց գյուլլի բազ ունեմ, որ ի՛նչ բար ու նուբար ասես մեջը լիքն ա. համա գարունքը որ գալիս ա, ծառերը ծաղկում են, բարը խակ-խակ վեր ա տալի, մի լոլոկ էլ ա չեմ կարում բերանս դնեմ, ասսուն մի հարցրա՛, տես սրա ճարն ի՞նչ պտի ըլնի։

— Էդ մարդի բաղի բանն էլ ընդուր ա վե տալի, որ նրա ամեն մի ծառի տակին մի գյուգյում ոսկի ա ֆորած, էն ոսկու ժանգը չի թողում բարը հասնի։ Գնա՛, ասա՛ թող քանդի, էն գյուղում ոսկիքը հանի, էն վախտը իրա բաղի բարին արժանի կըլնի։

— Էդ էլ հո էդ,— ասեց թագավորի տղեն։— Ճամփին մի ուրիշ թագավորությունի միջով անցկացա. էն երկրի թագավորը ինձ կանչեց, հարց ու փորձ արեց.— Ի՞նչ մարդ ես,— ասեց,— ո՞ւր ես էթում։ «Ֆլան թագավորի տղեն եմ,— ասեցի,— էթում եմ ասսու կուշտը գանգատ»։— Որ էթում ես,— ասեց,— իմ գանգատն էլ տեղ հասցրա: Ես,– ասեց,— էսքամ տարի ա ըստե թագավոր եմ, ի՛նչ անում եմ, չեմ անում, ի՛նչ պատիճ ասես տալիս եմ, չեմ կարում