Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/413

Այս էջը հաստատված է

մնա, պտի էթամ էլ եդ իմ երկիրը, իմ կորցրած հարստությունը էլ եդ ձեռ քցեմ։

Ըսենց թագավորի բեդոլվաթ տղեն իրա բախտին քացի տվեց, հիքատիրոնչ ասածին անկաջ չարեց, իրա ճամփեն բռնեց, գնաց:

Գնաց, գնաց, գնաց, էն մեշի միջի յարալու Արջին ռաստ էկավ։

— Հը՛, թագա՚վորի ցեղ,— ասեց Արջը,— ասսուն տեհա՞ր, իմ գանգատն արե՞ցիր։

— Հա՛,— ասեց թագավորի տղեն,— արեցի։

— Բա ի՞նչ ասեց,— հարցրեց Արջը։

— Ասեց՝ թո՛ղ մի իսան բռնի, ուտի, ջանի յարեն ալբիալը կսաղանա:

— Բա՛ս որ ըտենց ա,— ասեց Արջը,— ա՛րի քեզ ուտեմ, հազիր աստոծ քեզ ինձ ղսմաթ ա արե. մոտիկը թողած էլ խի՞ հեռու ման գամ։

Էս ասեց թե չէ, վրա պրծավ, բեդոլվաթ տղին ձվիգ-ձվիգ արեց, կերավ։ Ուտելու բաշտան յարա-փարեն սաղացավ։ Ասսու հրամանն էր, որ թագավորի բեդոլվաթ տղեն էս յարա-փարեն կոխած Արջին փայ ըլնի։