Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/418

Այս էջը հաստատված է

Քնեցին. լիսը բացվեց, վե կացան, հերը մի քար տվեց տղին, ասեց.— Կտանես ֆլա՛ն սառաֆին, դրա գինը օխտը քիսա ոսկի ա, կտա՝ կբերես։

Տղեն տարավ տվեց, օխտը քիստ ոսկին առավ, էկավ տուն։ Հերը համբրեց, տեհավ վերջի քիսումը էն քարը դուս էկավ, ասեց.— Ա՛յ որդի, էս ի՞նչ էս արե, խի՞ էս գողացե, բերե քարը։

Տղեն երդում կերավ, որ չի գողացե։ Էգսի օրն էլ տարավ էլի էն քարը, էլի օխտը քիսա ոսկին բերեց, հերը համբրեց, էլի էն քարը միջից դուս էկավ։

Հերն ասեց.— Ա՛յ որդի, էս չէլավ, դու գողություն ես սովորե։

Տղեն էլի երդում կերավ, թե՝ «Ես խաբար չեմ», չհավատաց։

Էգսի օրը ասեց.— Ա՛յ հեր, դու տա՛ր։

Հերը վե կալավ տարավ էլի էն քարը, տվեց սառաֆին, օխտը քիսա ոսկին առավ, էկավ տուն։

Տղեն ասեց.— Ա՛յ հեր, դե բե համբրե՛նք։

Համբրեցին, էլի վերջի քիսումը քարը դուս էկավ։

Տղեն ասեց.— Ա՛յ հեր, ես հըլա ջահել ի, թամահություն ունեի, դու հալիվոր մարդ, դու խի՞ գողացար բերեցիր քարը։

Հերը երդում կերավ, ասեց.— Ա՛յ որդի, աստվա՜ծ, երկի՜նք, գետի՜նք, ես չեմ գողացե։

Տղեն ասեց.— Բա՛ որ ես քեզ ասում ի՜, բա դու խի՞ չիր հավատում ինձ։

Ըդրանով ընքան ոսկի դիզեցին, չափ ու սահմանը կորավ։

Տղեն վե կալավ հորն ասեց.— Ա՛յ հեր, գնա թագավորի կուշտը, քաղաքից դրսև մի ամայի տեղ առ, ընտեղ մեզ հմար շինենք քարվանսըրա, դուքաններ, բախչա, տներ, էթանք ընտեղ ապրենք, առըտուր անենք։

Հերը գնաց առավ գետինը, ֆահլա, ուստա բռնեցին, քարվանսըրեն, տները շինեցին, բաղ ու բախչա քցեցին։

Քաշվեցին էդ տները, տղեն գնաց ամեն տեսակ ապրանքներ առավ, դուքանները լցրեց, պրիկաշչիկներ բռնեց, ասեց.— Ինչ որ ուզում եք՝ ամսական տամ, թաքիլան իմ ապրանքի մեջ հարամություն չըլնի։

Ըդոնք էլ խոստացան: Ըսկըսեցին առըտուր անիլ։ Ապրանքը ինչ գնով որ առել էր, մի շահի պակասի ծախում էր. էկավ որ էդ սաղ քաղաքը անցկացավ էդ տղի դիհը առըտուրի։ Քաղաքի առըտուրականները