Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/420

Այս էջը հաստատված է

կառնեմ էն պայմանով, որ ես պտի բաց անեմ աղքատանոց, հիվանդանոց, ճաշարան, փուռ, ուսումնարան, դուք չհակառակեք։

Թագավորն ասեց.— Շատ ուրախ եմ ես էդ բանին:

Տերտերներն էկան, նշանն օրշնեցին, մնաց մի քանի օր, հարսանիքն արեցին, օխտն օր, օխտը գշեր կերան խմեցին, դրանց պսակեցին:

Մի ժամանակ անցկացավ, էդ տղեն սկսեց շինիլ փուռ, հիվանդանոց, ճաշարան, աղքատանոց, ուսումնարան, ամեքը իրա կարգին:

Մի ժամանակ էլ անցկացավ թագավորը ծերացավ, թախտիցը վեր էկավ, փեսին օծեց թագավոր՝ դրեց թախտը:

Էդ տղի սովորությունը ի՛նչ էր՝ ամեն օր կէթար էդ հիվանդանոցը, ճաշարանը, աղքատանոցը, ման կգար, կթողար կգար։

Գանք սալըղը տանք մենծ աղպորիցը։

Մենծ աղպերը ահագին կարողությունը կերավ, բիրադի փչացրեց, մնաց օրեն հացի կարոտ, վերջը հագին շոր էլ չուներ հագնելու, մի ջվալ ծակել էր՝ քցել էր շլինքը։

Իմացավ, որ Ըստամբոլումը թագավորը անփող հաց ա բաժանում, կիրակուր ա բաժանում, շոր ա տալի, ասեց.— Ա՛յ կնիկ, դու հնարքով էրեխեքանցը պահա, ես էթամ ընտեղ տենամ, մի կուշտ փորով հաց էլ կուտեմ, կկշտանամ, գործ էլ կըլնի, փող կաշխատեմ, կղրկեմ, դուք կուտեք։

Թողաց էրեխանցը սոված տանը, ինքը վեր կացավ գնաց։

Շատ էր գնացե, թե քիչ, աստված գիտար, հասավ Ըստամբոլ. մանղալոն, մանդալոն է՛ս դիհը, է՛ն դիհը, հարց ու փորձ անելով գտավ էդ աղքատանոցը, գնաց կաննեց դռան աղաքին: Շորերը շատ հին էր, ամանչում էր, որ նեքսև մտներ, համա էդ վախտը թագավորը ընտեղ էր, հեռվան թամաշ արեց տեհավ, որ դռան աղաքին մի մարդ կա կաննած, շատ թամաշ արեց, տեհավ որ իրա մենծ աղպերն ա:

— Հե՜յ վախ,— ասեց,— աչքերս քոռանա, էս ի՞նչ օրն ա ընկե իմ աղպերը։

Թագավորը մոտացավ ըդրան, դա թողաց փախավ. մարդկերանց ասեց.— Գնացեք բռնե՛ք դրան։

Գնացին բռնեցին դրան, բերին թագավորի կուշտը։