Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/422

Այս էջը հաստատված է

Թագավորն ասեց.— Աչքերդ քոռանա՛, ես քու պուճուր աղպերն եմ։

Հենց որ ասեց. «Քու պուճուր աղպերն եմ», աղպերը լաց էլավ, ընկավ թագավորի ոնները։

— Ա՛ղպեր,— ասեց,— վիրև՝ աստված, ներքև՝ դու, ես արել եմ, դու մի՛ անի։

Ասեց.— Մի՛ վախի, աղպեր ջա՛ն, մի՛ վախի, էլի դու ինձ մենծ աղպեր, ես քեզ պուճուր աղպեր։ Էն վախտը ոնց որ քեզ ղուլլուղ ի անում, էլի ընենց քեզ ղուլլուղ կանեմ։

Կանչիլ տվեց դերձիկ, ասեց.— Մինչև իրիկուն մի ձեռք լավ թագավորական շորեր կկարեք։— Ոննման կարիլ տվեց, իրիկունը ամեն բան հազրեցին, վե կալան բերին տվին թագավորին։ Թագավորը վե կալավ աղպորը ղրկեց համամ[1], լավ լեղացնիլ տվեց, շորը քամակիցը ղրկեց, հագցրին աղպորը, վե կալան բերին ամարաթը։

Ասեց.— Աղպեր ջա՛ն, ըստուց դենը թագավորությունը քեզ արժանի ըլնի, ես էգուց վե կենամ էթամ իմ հարսին բերեմ, էրեխանցը բերեմ, ըստեղ ապրենք իրար հետ։

Հարսի հմար շորեր կարիլ տվեց, էգսի օրը զորք վե կալավ, գնաց: Գնաց հասավ իրանց քաղաքը, իրանց դուռը ծեծեց, տեհավ, որ հրես հարսն էկավ, հագին շոր չկա, մի կտոր շոր աղաքին ա կապած, մի կտոր շոր քամակին ա կապած։

— Հե՜յ վա՜ խ,— ասեց,— աչքերս քոռանար, ըսենց չտենայի իմ հարսին։

Հարսն էկավ դռան մոտը կաննեց, ասեց.— Ո՞ վ ես։

Ասեց.— Դուռը բաց արա՛, հարսի՛, դուռը բաց արա, ես եմ։

Հարսը դուռը բաց արեց ուսուլով, տեհավ, որ մի թագավորի պես մարդ, ամոթու փախավ մտավ դռան քամակը։

Տեգրը մտավ նեքսև, ասեց.— Հա՛րսի, ես քու տեգրն եմ, ա՛ռ էս շորերը, տար դու էլ հագի, էրեխանցն էլ հագցըրա։

Հարսը տարավ շորերը, էրեխանցն էլ հագցըրեց, ինքն էլ հագավ, էկավ դուռը բաց արեց, զորքերը նեքսև լցվեցին։

Գշերը մնացին ընտեղ, առավոտը լիսը բացվեց, կանչեց ինձ[2]

  1. Բաղնիք (Ծ. Բ.):
  2. Բանասացի հավելումն է, նկատի ունի իր անձնավորությունը (Ծ. Կ.)։