Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/423

Այս էջը հաստատված է

պես մի աղքատ մարդի, ասեց.— Էս տները քեզ ըլնի, մեզ պետքը չի:

Վե կալավ հարսին, էրեխանցը ու գնաց։ Գնացին հասան Ըստամբոլ, գնաց իրա ամարաթները, կանչեց իրա հորը, կանչեց իրա աներ թագավորին, ասեց.— Ա՛յ հեր, ա՛յ թագավոր, մինչև հմի թագավորը ես ի, ըստուց դենը թագավորությունը տալիս եմ իմ մենծ աղպորը։

Ասեցին.— Դո՛ւ գիտաս, մենք չենք խառնվի։

Աղպերը բերեց մենծ աղպորն էլ, կնկանն էլ օծեց թագավոր, ու դրեց թախտը։ Կերան, խմեցին, կյանք վայելեցին մինչև իրանց մեռնիլը։

Ընդոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անկաջ դնողին։