Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/424

Այս էջը հաստատված է

41. ՉՈՒՏՈՂԻ ՄԱԼԸ ՈՒՏՈՂԻՆ ՀԱԼԱԼ Ա

Մի հարուստ մարդ առավոտը դուս ա գալի էթում բազար՝ տան հմար զադ-մադ առնելու: Էս մարդը ջեբումը ունենում ա մի ոսկի, մըն էլ մի կոպեկանոց։ Ճամփին սրան մի աղքատ ա ռաստ գալի, ողորմություն ուզում։ Էս մարդը ձեռը ջեբն ա տանում, որ մի կոպեկանոցը հանի տա աղքատին՝ ոսկին ա ձեռն ընկնում, ու չունքի վռազում էր, մըկ էլ մտիկ չի անում՝ տալիս ա, անց կենում։

Բազարումը զադ առնելիս ձեռը տանում ա ջեբը, որ ոսկին հանի, խուրդա անի, տենում ա՝ ոսկի չկա, մենակ մի կոպեկանոց ա։

Նոր գլխի ա ընկնում, որ աղքատին ա տվե։

Էն սհաթը գալիս ա էն աղքատին գտնում, աղանչաք անում.– Ա՛յ բարի,— ասում ա,— էն վախտը քեզ փող տալիս շըշկլվեցի՝ մի կոպեկանոցի տեղակ ոսկի տվի. չի՞լնի եդ տաս։

Աղքատը օրգում, կրակն ա ընկնում, թե չէ՛, իրան ոսկի չի տվե. հրե՛ս, ուզում ա գա, տենա իրա փողերը։ Հարուստն էլ բան չի ասում. ղրաղ ա քաշվում ու մի տեղ տափ կենում, որ տենա աղքատը ո՞րդի ա էթում՝ ինքն էլ եննուցն էթա: Նրա բախտիցը՝ աղքատն էլ ջուխտ աչքով մայիֆ ա ըլնում։

Իրիկունը աղքատն ուրախ-ուրտխ էթում ա տուն, հարուստն էլ նրա եննուցը։ Աղքատը էթում ա, էթում՝ մտնում մի տուն, հարուստն էլ նրա եննուցն ա մննում։ Աղքատը տախտի տակիցը չորս բղուղ ա