Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/443

Այս էջը հաստատված է

— Ա՛յ հեր,— ասում ա տղեն,— կլսեմ, խի՞ չեմ լսի։

— Ա՛յ որդի,— ասում ա,— որդե ըլնես, ինչ բանի էլ որ ղուլլուղ անես, հենց որ ժամի ձենը լսեցիր՝ ձեռիդ ինչ վռազ բան ըլնի՝ թո՛ղ, գնա՛ ժամ, ասսուն աղոթք արա՛։ Էս մի՛ն։ Մարդ ա, ո՛րդի, կպատահի ճամփա կէթաս, որ վարար ջուր ռաստ գա՝ առանց վալադ մարդի չըմննես անց կենաս, մի քանի օր էլ եդ ինկ, բա՛ն չկա, ընչանք սրա՛ն, նրա՛ն հարցնես, հարց ու փորձ անես, մարդ գտնես, գա քեզ անփորձանք անցկացնի։ Ըս էլ է՛րկու։ Վրա իրեք էլ, ո՛րդի, ինձանից քեզ ամանաթ, գշերը ըսկի ճամփա չէթաս, հենց ո՛րդե մթնեց, վե՛ր արի, կա՛ց, ընչանք լիսանա. մի՛ ասի թե՝ ֆլա՛ն գեղը մոտիկ ա, էթամ հասնեմ, չէ՛։ Հրես ո՛րդի, է՛ս ա իմ իրեք խրատը. սրանից դենը դու գիտաս, կլսես՝ դո՛ւ գիտաս, չես լսի՝ է՛լի դու գիտաս, մեղքն ու վարձքը քու շլինքը։

Ասում ա, ֆոգին տալի։ Տղեն տանում ա հորը առոք-փառոք, ո՛նց որ կարդն ա, թաղում, թողում գալի տուն։

Անց ա կենում ըսենց մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մի ամիս, էրկու ամիս, մախլասի՝ իրեք ամիս, օրեն մի օրը էս տղի ընկերտինքը, որ իրա նման առուտուրական ին, ճամփի թադարեք են տենում, ասում են. «Էթանք Թիֆլիս ապրանքի, դուքանի հմար ճոթ-մոթ առնենք, բերենք»։ Էդ տղեն էս որ իմանում ա, միտք ա անում՝ ինքն էլ հետները վե կենա էթա, հա՛մ աշխարք տենա, համ էլ թազա ապրանք բերի, լքցնի դուքանը, ծախի։

Գալիս ա ընկորտանցն ասում.— Ես էլ եմ ուզում գա ապրանքի, չե՞ք տանի։

— Գալիս ես՝ ա՛րի,— ասում են,— խի՞ չենք տանի։

— Ե՞բ էք ճամփա ընկնում,— հարցնում ա։

— Ֆլա՛ն օրը,— ասում են։

Լա՛վ։ Էս տղեն ա՝ ճամփի թադարեք ա տենում, մի սաղ ամսվա պաշար վեր ունում, քոչ ու բարխանա անում, ընկորտանց հեննա վե կենում, ընկնում ճամփա դպա Թիֆլիս։

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում են Թիֆլիս։ Ըստե ամեն մարդ իրա առուտուրն անում ա, պրծնում, եննա քոմմքով էլ վեր են կենում, բեռները կապոտում, քոչ ու բարխանա անում, քրեհդարներ բռնում, ետ դառնում գալի իրանց երկիրը։ Քոմմքից եդը մնում ա էդ տղեն․ դա էլ