Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/446

Այս էջը հաստատված է

Բեզրգյանը նշանաբանը տալիս ա տղին, տղեն վեր ա ունում, դնում ծոցը, նիլում ձին՝ յա՜լլա դպա Գյանջա։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, գշեր, ցերեկ էթում ա, հասնում ա Գյանջա։ Էթում ա սրա՛ն, նրա՛ն հարց ու փորձ անում:

— Ֆլա՛ն բեզրգյանի տունը ո՞րն ա,— ասում ա։

— Հրես է՛ս ա,— ասում են։— Տղեն էթում ա դուռը ծեծում, բեզրգյանի կնիկը դուս ա գալի, տենում մի ջա՜հել, սի՜րուն, բո՜յով, բուսա՜թով տղա հրեն ընդե կաննած։ Կնիկը տղին տենալու բաշտան խելքամաղ ա ըլնում, մնում։

— Ո՞ւմ ես ուզում,— հարցնում ա կնիկը։

— Ֆլա՛ն բեզրգյանի տունն է՞ս ա,— հարցնում ա։

— Հա՛, է՛ս ա,— ասում ա կնիկը:— Խի՞ որ։

Տղեն նշանաբանը ծոցիցը հանում ա, տալի կնկանը ու մին-մին ասում, թե ինքն ո՛վ ա, յա ի՛նչ բանի հմար ա էկե։ Կնիկը որ իմանում ա բանը ընչումն ա, տղին ուրախ֊ուրախ կանչում ա տանում տուն։

— Ա՛յ դու բարո՜վ, հա՜զար բարինե ես էկե,— ասում ա կնիկը,— ամեն ճամփեդ սալամաթ. ո՞նց ես, լա՞վ ես։ Ախա՛ր ես մե՜ռա քու ճամփեն պահելոն. խի՞ էսքամ եդացար։

Տղեն մնում ա սառած մտիկ անելոն կնկա երեսին։ «Ա՛ղպեր,— ասում ա ինքն իրան,— ե՛ս ով, է՛ս կնիկն ով, որ էսքամ հարց ու փորձ ա անում, էսքամ ուզում, խնդում, ծիծաղում, ուրախանում, աշխարով մին ըլնում»։

Ղո՛րթ ա, կնկա միտքը ծուռն էր, համա խեղճ տղեն միամիտ, սիրտը դուզ, նրան ընենց էր մտիկ տալի, ոնց որ իրա հալալ քվորը։

Կնիկը տեհավ, որ չէ՛, սա իրա ասածը չի, էլ ձեն-ծպտոն չհանեց, հեննեն ինադ ընկավ․ «Թո՛ղ մի մարդս գա,— ասաց ինքն իրան,— էն վախտը ե՛ս գիտամ, դո՛ւ»։ Գնաց դուքանի բալանիքը բերեց, տվեց տղին, տղեն տարավ, դուքանը բաց արեց, պուճախե֊պուճախ լավ, սիրուն ջրջրհանեց, սրբոտեց, հազիր արեց։

Անցկացավ մի օր, էրկու օր, իրեք օր, բեզրգյանն էկավ, տեհավ դուքանը սիրուն ջրջրհանած, ավլած ամեն բան իրա տեղը, սարքին է կարգին՝ ուրախացավ, աշխարով մին էլավ, որ էսթավուր ղոչաղ տղա ա ընկե ձեռը։ Բերեցին էրկսով բեռները քանդռտեցին,