Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/449

Այս էջը հաստատված է

— Փռնչի՛,— ասում ա,— աղեդ ինչ որ թամբահ էր արե՝ արե՞ցիր, թե չէ:

— Հա՛,— ասում ա փռնչին,– արեցի։

Տղեն թողում ա գալի տուն, բեզրգյանին ջուղաբ տանում, թե փռնչուն հարցրեց, ասում էր՝ ինչ որ հրամայել էր, արել եմ։ Ասում ա, ետ գալի էթում դուքանը բաց անում, իրա առուտուրին, իրա բանին կենում։

Բեզրգյանը որ տենում ա տղեն սաղ-սալամաթ ետ էկավ, ալբիալը մատը կծում ա. «Բա՛լի,— ասում ա,— կա չկա՝ ըստե մի բան կա»։ Վեր ա կենում գալի փռնչու կուշտը։

— Փռնչի՛,— ասում ա բեզրգյանը,— էդ ո՞ւմն ես կոխե փուռը։

— Աղա՛,— ասում ա փռնչին,— դո՞ւ չասեցիր էն գլխեն ով կգա կուշտդ, ըսե՛նց, ըսե՛նց կասի՝ վե կունես կկոխես փուռը։ Էն գլխեն կնիկդ էկավ, ոնց որ ասել իր՝ ընենց հարցրեց, ես էլ անսաս վե կալա քցեցի թեժ փուռը։

— Ա՛յ հարա՜յ,— ձեն ա տալի բեզրգյանը,— քու տո՛ւնը քանդվի, ոնց որ դու իմ տունը քանդեցիր, թո՛ղիր։

Խեղճը շատ ա գլխին վա՛յ տալի, լա՛ց ըլնում, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։ Թողում ա փոր-փոշման, դառը-տխուր գալի տուն։

Իրիկունը տղեն դուքանիցը գալիս ա։

— Տղա՛,— ասում ա բեզրգյանը,— քեզ մի բան պտի հարցնեմ, համա որ դրուստը չես ասե՝ էլ ձեռիցս չես պրծնի։

— Ասա՛,— ասում ա տղեն,— կա՛սեմ, խի՛ չեմ ասի։

— Դու ա՛րի դրուստն ասա՝ քու ու կնկանս արանքը ի՞նչ ա անցկացե։

Տղեն առաջ չեմ ու չում արեց, չուզեց մզուր գա, ասեց՝ բալի իզակորուստ անի, համա տեհավ որ չէ, բանը ուրիշ թավուր ա, բեզրգյանը ամեն բան գիտա, էլ չկարաց պահի, ասեց. «Հալ-նաղլ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան», նստեց մին-մին նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Լա՛վ,— ասեց բեզրգյանը,— ես քեզ ավատում եմ, համա որ դու իմ կնկա կորչելու սաբաբն էլար, սրանից դենը քու աշխատանքը ինձ հարամ ա կացե, որ ոտիցդ ընչանք գլուխ ոսկի էլ դառնաս՝ ինձ պետքը չես։ Հրես,— ասեց,— էս քու սաղ տարվա թամամ