Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/451

Այս էջը հաստատված է

ուսի զադը վե դրեց, ընդե ֆորեց, քարն էլ եդ ուսուլով ցցեց վրեն, թողաց, գեղի ճամփեն բռնեց գնաց:

Տղեն էս որ տեհավ, ուրախացավ, աշխարով մին էլավ։ Խեղճը հենց գիտար էն մարդը խաղինա յա ապրանք բերեց, էն քարի տակին ֆորեց, ասեց. «Կէթամ, կհանեմ, կհարստանամ, մալ ու դոլվաթի տեր կըլնեմ»։ Լա՛վ։ Դե՛ս մտիկ տվեց, դե՛ն մտիկ տվեց, տեհավ քրեհդարները ընենց խռմփալեն քնած են, որ ոններիցը բռնեիր դեն գցեիր՝ չին իմանա։ Նրանց թողաց ընդե քնած, ինքը ֆանառը վառեց, յավաշ֊յավաշ երմիշ ելավ դպա գերեզմանները. դե՛ս ման էկավ, դե՛ն֊ման էկավ՝ էն քարը գտավ, ուսուլով բանձրացրեց, տակը մխելի տեղ քանդեց, ընդե պահած զաղը հանեց, դրեց ուսին, բերեց չադիրը։ Բաց արեց ի՜նչ տենա՝ մի սի՜րուն, նա՜շխուն, հուրի-մալաք աղջիկ, թագավորի աղջկանը լայաղ շորեր հագին, յարալու արած, արենշաղաղ խանչալն էլ կողքին դրած։ Ձեռը դրեց սրտին, տեհավ, ըհը, սիրտը քցում ա։ «Բա՛ս լավ ա,— ասեց,— դեռ հլա սաղ ա. թեզով սրան մի ճար անեմ»։

Առավոտը լիսը բացվեց թե չէ, քբեհդարներին ասեց, որ էլ չէթան գեղը, ձիանիցը ուրիշ գեղ քշեն[1]։

Դե՛, քբեհդարնե՛րին ինչ, նրանց իրանց քրեհի վեքիլն ին․ ձիանիքը բարձեցին, ընկան ճամփա։

Էկան, էկան, էկան, շատն ու ցիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, էկան հասան մի ուրիշ գեղ[2]: Ըստե տղեն իրա ապրանքը քոմմա ծախոտեց, փող շինեց, քրեհդարների հախը տվեց, ճամփու դրեց, ջոկ․ օթախ քրեհեց, կացավ. եննա էդ գեղի մհալումը ինչքամ գլուխ հեքիմ կար՝ քոմմքին էլ կանչեց. «Ինչ ուզեք՝ կտամ,— ասեց,— թաքիլան էս աղջկանը մի ճար անեք»։

Էս հեքմներին, խելք խելքի տվին, է՛ս գեղը տվին, է՛ն գեղը տվին, հա՛յ դես, հա՛յ դեն, գշեր, ցերեկ չարչարվեցին՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, կամաց-կամաց հիվանդը լավացավ, վե կացավ, ման էկավ, էլավ ոնց որ մորեն մին։ Հեքմներին բոլ փող

  1. Տպագիր տեքստում՝ «․․․ձիանիքը քշեն դո՛ւզ դպա Գյումրի», խմբագրումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ Գյումրի. նախորդ պարբերության մեջ բանահավաքը այս բառը փոխել է, իսկ տվյալ դեպքում մոռացմամբ թողել է, ուղղումը մեր կողմից է (Ծ. Կ.):