Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/454

Այս էջը հաստատված է

գի՜ժ ա, ի՛նչ ա, որ էսթավուր գյոզալ ակը բերել ա, կիսագին ծախում։ Իրիկունը որ էկավ տուն, հորը մին-մին նաղլ արեց.— Բա՛ չես ասի,— ասեց,— ա՛յ հեր, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ըսօր մի տղա բերեց հազար էրկու հարիր մանեթանոց ակը վեց հարըրով ծախեց, ես էլ առա, թողաց գնաց։

— Ա՛յ որդի, ասեց հերը,— բա խի՞ չիր էն տղին կանչում, բերում տուն, որ լավ պատիվ տայինք, ընենց ճամփու դնեինք։ Ո՛րդի, դեռ հլա ջահել ես, չես իմանում, որ էդթավուրներից մարդ, տեղն ընկած վախտը, շատ խեր կտենա։

— Լա՛վ, ա՛յ հեր,— ասեց,— որ մըն էլ ռաստ գա՝ կբերեմ։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը, թագավորի աղջիկը տղեն էլի ղրկում ա բազար, ասում ա.— Է՛ս առ, է՛ն առ, է՛ս բե, է՛ն բե, մախլաս՝ ի՛նչ որ պետքն էր, փող ա տալի, որ էթա առնի։

Էս տղեն ա՝ գեյմը փոխում ա, դուս գալի, էթում բազար։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, ի՛նչ որ կնիկը թամբահ էր արե՝ առնում ա, թողում գալի տուն։ Ճամփին սառաֆի տղեն սրան ռաստ ա գալի։

— Ա յ բարո՜վ, հազա՜ր բարին,— ասում ա սառաֆի տղեն,— քե՜ֆդ, հա՜լդ, ո՞նց ես, լա՞վ ես։

— Փա՛ռք իրա ողորմությունին, ասում ա,— կա՛նք էլի։

— Ինչ կըլնի-կըլնի,— ասում ա սառաֆի տղեն,— ա՛րի ըսօր էթանք մեր տունը ղոնաղ. շատ վախտ ա իրար չենք տեհե, դե՛սից, դե՛նից կասենք, կխոսանք, զրից կանենք, ընչանք օր ա, կմթնի էլի։

— Լա՛վ,— ասում ա,— սառաֆի տղա, ըսօր որ ես ձեր տունը գամ, խոսք տա՞լիս ես, էգուց էլ դու գաս մեր տունը։

— Խո՛սք եմ տալի,— ասում ա սառաֆի տղեն:

— Դրո՜ւստ։

— Դրո՛ւստ[1]:

— Բաս որ ըտենց ա, է՛թանք։

Վեր ա կենում գալի թագավորի սառաֆի տունը։ Գալիս են տուն, նստում են, դե՛սից, դե՛նից ասում, խոսում, մասլահաթ անում, ընչանք հացի վախտը գալիս ա, բերում են դաստախունը բաց անում՝ նստում են հացի։ Սառաֆի տղեն իրա ղոնաղին լավ քե՜ֆ,

  1. Տպագիր տեքստում հաջորդում է նույն հարց ու պատասխանի կրկնությունը, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):