Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/455

Այս էջը հաստատված է

ուրախությո՜ւն ա շանց տալի։ Ուտում են, խմում, լավ լլվում, թրջվում, ընենց որ լա՛փ հալից ընկնում են։ Դե՛, տղեն էդ հալին էլ հո չէր կարա վե կենա, էթա իրանց տանը, հենց ըտե գշերը մնում ա:

Մնում ա, առավոտը վե կենում, սառաֆի տղին ասում.

— Սառաֆի տղա՛, հմի՞ ինչ ես ասում, գա՞լիս ես մեր տունը ղոնաղ, թե չէ։

Գա՛լիս եմ,— ասում ա սառաֆի տղեն, է՛թանք։ Վեր են կենում գալի։

Գալիս են տուն։ Թագավորի աղջիկը սառաֆի տղին տենալու բաշտան՝ ալբիա՛լը ճանանչում ա, էթում ա տափ կենում, ասում ա. «Վա՛յ թե ինձ տենա, բան ֆահմի»։ Էդ էրկսով նստում են, ասում, խոսում, մասլահաթ անում, ընչանք էդ վախտը թագավորի աղջիկը կերակուր ա էփում, հաց-մաց շինում, հազիր անում։ Տղեն տանում ա դաստախունը փռում, կերակուր ածում, բերում դնում իրանց աղաքը. նստում են, ուտում, խմում, քեֆ անում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում ընչանք կես գշեր։ Սրանք որ շատ խմում են, գինովանում, հենց տեղնուտեղը թեք են ընկնում՝ քնում։ Դե՛, հո գինովը, հո մեռելը մին ա, որ ոտիցը բռնես քաշ տաս՝ չի իմանա։ Սրանք էլ ըտենց։

Գիշերվա մի վախտ թագավորի աղջիկը վեր ա կենում, էն արնոտ խանչալը վեր ունում, ո՛ր խանչալով որ իրան յարալու ին արե, ուսուլով էթում սառաֆի տղի գլխավիրևը կաննում։ Տենում ա խռմփալեն քնած ա. խանչալը որ չի կոխում փորը, մի քանի հետ էլ պտիտ տալի, աղիք-մաղիքը խառնըշտորում, ալբիալը ֆոգին տալիս ա։ Նո՛ր մարդին բռթում ա, վե կացնում։ Մարդը վեր ա կենում տենում ի՜նչ սառաֆի տղի մեյիդը կողքին էրկեն մեկնվել ա, աղիք-մաղիքը դուս թափած, արնի միջին կորած։

— Ա՛յ կնիկ,— ասում ա, էս ի՛նչ զուլում բերիր մեր գլուխը, հմի հո մենք ֆողեց-ֆոգի կորանք:

— Բա՛ն չկա,— ասում ա կնիկը,— դրան տեղն ա. ես հո ինադս հանեցի, սրանից դենը ինչ ուզում ա ըլնի։ Մի շորի միջի էդ օլուն կփաթթես,— ասում ա,— կտանես գերեզմանները, ման կգաս, էն գերեզմանաքարը կգտնես, որդե ինձ բերել ին ֆորե, տակը լավ կքանդես, կդնես ընդե, ֆողը վրա կտաս, քարը էլ եդ կքցես վրեն, կթողաս կգաս։

Մարդն էլ տենում ա, որ ճար, իլլաջ չկա, կնկա ասածը պտի