Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/461

Այս էջը հաստատված է

Ճամփեքը ծռեցին դպա Ստամբոլ։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասան Ստամբոլ: Շհարի մեջը, որ մտան՝ սրա՛ն, նրա՛ն հարցրին, թե.– Չե՞ք գիտա էնթավուր էժան քարվանսրա, զադ, էթանք վե գանք:

— Խի՛ չենք գիտա, ասեցին,— հրե՛ն ֆլա՛ն տեղը, ֆլա՛ն մարդը ղարըբանոց ա շինե, ո՞վ ասես՝ էթում ա վե գալի, ո՛նչ փող ա տալի, ո՛նչ զադ։

Թագավորին ու սառաֆին աղաք են անում, բերում էդ ղարըբանոցը:

— Ղա՛րիբ ենք,— ասում են թագավորն ու սառաֆը,— չի՞լնի մի տեղ տաք, սթար անենք։

Խի՞ չիլնի,— ասում են։ Բերում են սրանց մի օթախ տալի, որ իրանց հմար կենան։

Փռնչին թագավորին ու սառաֆին տենալու բաշտան՝ ալբիալը ճանանչում ա․ համա ո՛ր ասես ձեն, ծպտոն չի հանում, ասում ա. «Տենամ սրա վերջն ի՛նչ ա ըլնում»:

Թագավորն ու սառաֆը հո, ո՛ր ասես, փռնչուն չճանանչեցին։ Դե՛, ախար որդիան որդե. ո՞ւմ մտքով կանցկենար, որ թագավորի աղջիկը կգար Ստամբոլ, փռնչու գեյմ կմններ, ղարըբանոց բաց կաներ, նրանց ռաստ կգար։

Անցկացավ ըսենց մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, օրեն մի օրը փռնչին բերեց ղոնաղլըղ սարքեց, թագավորին, սառաֆին ու կատեպանին (իրա մարդին)[1] կանչեց ղոնաղ։ Դե նրանք էլ ի՛նչ պտի ասեին՝ ուրախ-ուրախ վե կացան, էկան։ Փռընչին էս իրեքին ընե՛նց մի լավ քեֆ, ընե՛նց մի լավ ուրախությո՜ւն շանց տվեց, որ էլ ասել չի ուզի։

Գլխները մի լավ տաքացավ գինուցը, փռնչին խոսք բաց արեց:

— Ի՞նչ մարդ եք,— հարցրեց,— ի՞նչ բանի հմար եք էկե ըստերանք։

Թագավորն ու իրա սառաֆը ջուղաբ չտվին, մնացին իրար էրեսի մտիկ անելոն։ Համա կատեպանը, որ տեհավ՝ սուս են կացե, ձեն, ծպտոն չեն հանում, ինքը էն գհիցը վե կացավ, մին-մին իրա գլխովն անցկացածը նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի. ասեց.

  1. Փակագծի մեջ դրված բացատրությունը ասացողինն է (Ծ. Կ.):