Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/467

Այս էջը հաստատված է

48. ՍԸՌ ՉՊԱՀՈՂ ԿՆԻԿ

Կըլնի, չիլնի մի մարդ, մի կնիկ։ Էս կնիկը ասսու իրան օրը մարդի յախեն էր կպնում:

— Ա՛յ մարդ,— ասում էր,— դու խի՞ չես ինձ սըռ ասում, հենց ինչ ըլնում ա ինձանից պահում ես. հալբա՛թ վախում ես՝ էթամ սրան, նրան ասեմ։

— Հենց ըտենց ա, ա՛յ կնիկ,— ասում ա մարդը, քեզանից պահեմ, ասսա՞նից ինչ պահեմ։ Կնկա տամարը մի քիչ բոշ ա. բերնին չիր չի թրջվի․ դժարն էն ա մի բան ասես՝ կէթա, սա՛ղ աշխարքը չավ կանի։

— Չէ՛, ա՛յ մարդ, ես հո չեմ գժվե՝ մեր սըռն էթամ խալխին ասեմ։ Ուզում ես, փորձի հմար մի հետ ասա՛, տե՛ս ո՛նց սըռ պահող եմ. թեկուզ հերս էլ պատանն ուսին գա, չեմ ասի։

— Բաս որ ըտենց ա, ա՛յ կնիկ, ըստուց ետը[1] կասեմ, տենանք ո՛նց կպահես։

Էդ գշերը քնելիս, մարդն էթում ա թաքուն մի ձու բերում, դնում ծոցը։ Առավոտը վեր ա կենում, կնկանը կանչում.— Ա՛յ կնիկ, ա՛յ կնիկ։

— Ի՞նչ ա, ա՛յ մարդ:

— Բա չես ասի՝ էս գշեր ես մի ձու եմ ածե։

— Չէ՜, դու է՞լ. մարդն էլ ձո՞ւ կածի։

  1. Տպագիր տեքստում՝ օրես դենը, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։