Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/469

Այս էջը հաստատված է

49. ԱՆԶԳԱՄ ԿՆԻԿԸ

Կըլնի, չիլնի մի մարդ, մի կնիկ։ Սրանք շատ քյասիբ, անճար են ըլնում։ Մարդը էթում էր սրա-նրա կուշտը ֆահլություն անում, հոտաղություն անում, յա էթում էր հանդը, չոփ-մոփ հավաքում, թիթեն հավաքում, տանում ծախում, մի քանի շայի աշխատում, բերում օղլուշաղը պահում: Մի խոսքով, մարդը շատ աշխատավոր մարդ էր. համա կնիկը ընե՜նց մի անզգամ, ընե՜նց մի ասսու էրեսիցը թափած, ընե՜նց մի տնաքանդ, որ էլ չեմ կարա ասի։

Ասսու իրան օրը մարդի յախեն էր կպնում.— Ա՛յ մարդ,— ասում էր,— գնա՛ ինձ հմար է՛ս առ, է՛ն առ. գնա է՛ս բե, է՛ն բե. է՛ս չթին չեմ հավանում, է՛ն չթիցը բե։

Ըսենց խեղճ մարդին դարդավարամ էր արե, թողե։

Մեռնում էր կնկանը խրատելոն. Ա՛յ կնիկ, ախար ըսենց չիլնի. տենում ես քյասիբ, օրեն հացի մուրացկան ենք, անշախ ենք ծերը ծերին հասցնում, գլուխ պահում, պտի մեր յորղաններու գյորա ոններս մեկնենք։

Համա ո՞ւմ ես ասում. նա հենց իրա էշն էր քշում։ Վերջը որ շատ մարդի աֆաթն առավ, մարդը միտք արեց, գլուխն առնի, մի դհով էթա, բալի կնկա ձեռիցը պրծնի։ Օրեն մի օրը մի քիչ հաց֊մաց վե կալավ ու յա՜լլա՝ դռնե դուս։

Գնաց, գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, դուս էկավ