Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/476

Այս էջը հաստատված է

ընենց որ դրան էնքա՜մ են սիրում, էնքա՜մ են սիրում, որ քոմմա դրա անմով ին երդում ուտում՝ ընենց մի լավ թագավորություն ա անում։

Սրա հերը, որ իմացավ տղի թագավոր ըլնիլը, ուրախացավ - աշխարով մին էլավ, վե կացավ էկավ տղին տենալու։

— Հը՜, ո՛րդի,— հարցրեց,— հմի հո լա՞վ ես. փա՛ռք ասսու թագավոր էլ էլար, էլ ի՜նչ դարդ ունես։

— Հա՛, ա՛յ հեր, ասեց թագավորը, փա՛ռք իրա ողորմությունին, լավ եմ, համա ինչ անես՝ ըսե՛նց էլ չի մնա։

Էս հետ հերը մնաց միտք անելոն, թե խի՞ տղեն ըս էլ իրեք դոնում ասեց. «Ըսե՛նց էլ չի մնա»․ քանի էկավ հարցրեց. «Ո՞նց ես, լա՞վ ես», նա ասեց. «Լավ եմ, համա ինչ անես՝ ըսե՛նց էլ չի մնա»: Տղին սրա հմար բան չասեց, վե կացավ էկավ իրա տունը։

Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, հինգ տարի, մախլասի՝ տասը տարի, էս թագավորն էլ ա բիրդան հիվանդանում, մեռնում։ Մեռնելիս էլ կտակ ա անում, որ իրան կտանեն կթաղեն, վրեն քար քցեն՝ քարի վրեն գրեն. «Ըսենց էլ չի մնա»։ Մեռնում ա, տանում են լավ-լազաթին թաղում, ոնց որ ասել էր, վրեն քար են քցում, քարի վրեն գրում. «Ըսենց էլ չի մնա»։

Խեղճ հերը տղի մեռնիլը որ իմանում ա, վեր ա կենում գալի։ Գալիս ա տենում՝ տարել են թաղե։

— Ո՞րդի եք թաղե,— հարցնում ա հերը:

— Հրենիկ ֆլա՛ն տեղը, ասում են։

Տանում են նրան շանց տալի։ Հերը տղի գերեզմանի վրեն շատ ա լաց ըլնում, մղկտում, արեն-արտասունք թափում. մի ղաֆիլ աչքն ընկնում ա գերեզմանի քարին, տենում ա վրեն գրած ա. «Ըսենց էլ չի մնա»։

— Էս գիրն ո՞վ ա գրե,— հարցնում ա։

Նո՛ր ըստե ասում են.— Բա չե՞ս ասի, տղեդ մեռնելիս կտակ ա արե, որ էդ խոսքը գերեզմանի քարի վրեն գրենք, մընք էլ՛ գրել ենք։

— Ա՛ղպեր, ասում ա հերը ինքն իրան,— էս ի՞նչ բաս ա։ Քանի տղես սաղ ու կենդանի էր, ինչ հարցնում ի, ասում էր. «Ըսենց էլ չի մնա»։ Հմի մեռնելիս վասիաթ ա արե, որ էդ խոսքը իրա գերեզմանի քարի վրեն գրեն։– Միտք ա անում, միտք ա անում՝ խելքը՝