Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/497

Այս էջը հաստատված է

Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, ը՛ստե ա փորում, ը՛նդե ա փորում, վերջը որ գալիս ա, իրանց մարաքի պատի տակը փորում ա, տենում ա, ըհը՛, ընդիան մի կապոց դուս էկավ։ Էդ կապոցը բաց ա անում, տենում միջին մի թղթի կտոր, միջին էլ մի բան ա գրած։ Տանում ա սրա՛ն, նրա՛ն կարդալ ա տալի․ կարդում են, տենում՝ էդ թղթի միջին գրած ա. «Քու գլխով անցկացածը քոմմա սուտ ա»։