Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/52

Այս էջը հաստատված է

— Քու ուզած աղջիկը հենց ե՛ս եմ,— ասում ա,— լա՛վ թամաշ արա՛, տես կհավա՞նես։

Գլուխը որ չի բանձրացնում մտիկ տալի, ի՞նչ ա տենում՝ մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ, մի ա՜ղջիկ։ Էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես. մի խոսքով՝ արեգակի կտոր, մի՛ հրեշտակ, մի՛ մարալ, մի՛ ջեյրան, մի՛ հուրի-մալաքի մեկը, որ արևին ասում ա՝ դու մեր մտի, ես դուս եմ գալի, էնքա՛մ սիրուն էր[1]։

Նրան ո՛ր չի տենում՝ ջանը մահվան դող ա ընկնում, սրսռթում, լիզուն կապնվում, էլ չի կարում խոսա՝ հենց խելքամաղ ա ըլնում, մնում։

— Հը՜, տղա՛,— մըկ էլ հարցնում ա աղջիկը,— ինձ հա՞վան կացար, թե չէ՛։

— Թագավորի աղջիկը սաղ ըլնի, քեզ աստոծ ա հավանե, ես կա՞րամ չհավանի։

— Լա՛վ,— ասում ա,— որ էկել ես ինձ տանի՝ հերս քեզ իրեք բան կասի՝ կա՛նես։

— Ի՞նչ իրեք բան,— հարցնում ա տղեն։

— Մի՛ն որ,— ասում ա,— փետե կացինը պտի վեր ունես, տաս, էրկաթե սինը կտրես․ կա՞րաս։

— Թագավորի աղջիկը սաղ ըլնի, ըտենց բան կըլնի՞, փետե կացնով էրկաթե սին կկտրվի՞։

— Էդ հո էդ։ Պտի մի տոլու լիքը գինի դնես ծոցդ, նիլնես մեր էրկեն բարդու գլուխը՝ էլի վե գաս, ընենց որ գինուցը մի պուտ էլա չթափի․ կա՞րաս։

― Չէ՛,— ասում ա,— թագավորի աղջիկը սաղ ըլնի, չէ՛, չեմ կարա։

— Ըտ էլ հո էդ։ Վրա իրեքն էլ պտի իրեք օրավար տեղ կորեկ ցանեն, եննա փոցխեն, որ խառնվի ֆողի հեննա։ Մի օրումը պտի էդ կորեկը քոմմա հավաքես, որ մի հատ էլա չմնա․ կարա՞ս։

— Չէ՛, թագավորի աղջիկը սաղ ըլնի, էդ էլ չեմ կարա. բաս ասա հերդ պտի ինձ քյալլա անի, է՞լի։

— Չէ՛, տղա՛,— սիրտ ա տալի աղջիկը,— քանի ջանումս ջան կա՝ չեմ թողա որ քու մի մազն էլա թեքվի։ Էդ իրեքից էրկսի հունարը ես գիտամ, կսովրացնեմ, կէթաս կանես՝ կպրծնես. համա էն

  1. Տպագիր տեքստում՝ «․․․էնքա՛մ մի սիրունիկ զադ էր»․ ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։