Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/520

Այս էջը հաստատված է

դրանց ածելուն լսի: Ըսենց կածեն մի օր, էրկու օր, մըն էլ կտենան՝ էն թագավորը դուս էկավ ջրի էրեսը, հայիլ-մայիլ էլավ էդ զուռնաչքանց ածելուն։ Մի սաղ թամամ ամիս էդ դափր-զուռնաչիքը կածեն գյամըքանց միջին, համա էդ թագավորն էլ ո՛նչ ուտում էր. ո՛նչ խմում, հա լսում էր դրանց։

Դե՛ հո մի սաղ ամիս սոված չէ՞ր կարա մնա. գնաց տուն՝ հաց֊մաց ուտի ու էլի դուս գա լսի, տնեցիք հարցրին.— Էսքան վախտ ո՞ւր իր գնացե:

Թագավորը կասի.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ծովի վրա, չեմ գիտա որդիան են էկե էդ դափը-զուռնաչիքը. ընե՜նց են ածում, որ մարդի միտք ո՛նչ ուտիլն ա գալի, ո՛նչ խմիլը:

Թագավորի աղջիկը էս որ կլսի, կզարդարվի, կզուգվի, դուս կգա ծովի էրեսը, որ ինքն էլ լսի։ Խեղճը հենց դուս գալը կիմանա՝ էն սհաթը Ավչի-օղլին վրա կպրծնի, վե կունի թագավորի աղջկանը ու գյամչքանցը կհրամայի, որ քշեն դպա իրանց երկիրը։

Ըսենց կգան, կգան, շատն ու քիչը աստոծ գիտա, օխտը շաբաթվա վրա կհասնեն իրանց երկիրը։

Ավչի֊օղլին ուրախ-ուրախ աղջիկը վե կունի կտանի թագավորի ամարաթը։

Թագավորը էս աղջկանը որ կտենա, շատ կուրախանա, վե կկենա Ավչի-օղլու ճակատը կպաչի, էդ աղջկանն էլ կտա Ավչի֊օղլուն։ Նո՛ր Ավչի-օղլուն թագավորը կղրկի իրա մոր եննուցը:

Ավչի-օղլին ուրախ-ուրախ կէթա մորը քոմմա գլխի անցկացածը նաղլ կանի, ոնց որ ես ձեզ նաղլ արի, նոր վե կունի, կբերի թագավորի ամարաթը։

Նո՛ր ըստե օխտը օր, օխտը գշեր հարսանիք կանեն, լավ արախությունով Ավչու֊օղլուն կպսակեն։ Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, էն օխտը ձեռք դափը-զուռնեն էլ ածիլ կտան։

Դե զաթի թագավորն էլ հալիվորել էր, կբերի Ավչի֊օղլուն էլ իրա ձեռքովը կկարգի թագավոր, որ իրանից եդը Ավչի-օղլին երկիրը կառավարի։

Խեղճ նազիր-վեզիրն էլ կտենան, որ իրանց մտքի շատ բաները քամին տարավ, իրանք էլ կգան Ավչի֊օղլուն գլուխ վե կբերեն։ Ավչի֊օղլին էլ նրանց կբաշխի։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։