Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/531

Այս էջը հաստատված է

4. ՕՀԱՆԵՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի մարդ կար, ըտրան ուներ վեց տղա. մենծ տղի հետ էթում էր, ցախ էր քաշում, բերում էր ծախում:

Մենծ տղեն մի օր ասեց.— Ես պտի տանեմ ցախը, քուչեքը ման ածեմ։

Տարավ։ Մի կնիկ դուս էկավ տանիցը, շատ հարուստ էր, էդ տղին տեհավ, աչքս ընկավ էդ տղին, շատ հավանեց:

— Ա՛յ տղա, ցախդ բե՛, ես կառնեմ:

Ասեց.— Ի՞նչ աժի։

Ասեց.— Ի՞նչ սիրտդ կուզի, տո՛ւր:

Հանեց մի մանեթ փող տվեց։

Ասեց.— Քեզ հեր, մեր ունե՞ս։

Ասեց.— Ո՛ւնեմ:

Ասեց․— Աղպեր էլ ունե՞ս։

Ասեց.— Հինգն էլ տանը կա:

Ասեց.— Հերդ ի՞նչ բանի ա:

Ասեց.— Հերս էլ ա ցախ քաշում, բերում ենթ, ծախում:

Ասեց.– Հորդ էլ ասա՛, էրկսով Էլ ցախը բերեք ըստեղ, էրկսիդ ցախն էլ կտոնեմ:

Տղեն վե կացավ, գնաց: Տեհավ՝ հերը հլա ցախը չի ծախե, ասեց.— Ա՛յ հեր, ես տարա տվի մի մանեթի, էգուց ես էլ, դու էլ էրկսով տանենք, ընտեղ ծախենք։