Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/533

Այս էջը հաստատված է

միջոցին էս ու էն էթում ին Օհանեսի դուքանը մտիկ ին անում, դա էլ վե կացավ, գնաց։

Եբոր մտավ դրա դուքանը, բարև տվեց, տղեն վե կացավ, ասեց.— Տղե՛ք, ըսկամի տվե՛ք, թո՛ղ նստի հերս։

Ինքը ճանանչում էր էդ մարդին, մինակ հերը չէր ճանանչում դրան։

Մրխելի նստելուց եդը, հաց բերին, ասեց.— Հայրի՛կ, ա՛րի հաց ուտենք:

Ասեց.— Շնորհակալ եմ, ես նոր հաց կերա, ո՞նց ա, որ ըսքան եդի եք հաց ուտում։

Ասեց.— Ի՞նչ անենք, տենում ես, մաջալ չի ըլնում։

Էդ մարդը նստում ա, հաց ուտում, շնորհակալ ըլնում, էթում։

Իրիկունը կնկանը ասում ա.— Ըսօր գնացել ի Օհանեսի դուքանը, լավ պատիվ տվեց, շատ լավ տղա ա, լավ էլ գործ ունի, էրնակ յա ըտենց տղա ունենայինք, յա ըտենց փեսա, էլ աշխարքի տակին դարդ չինք ունենա։

Կնիկն ասեց.— Էգուց շաբաթ ա, կարաս, կանչա գա՛ մեր տունը, ես կհամոզեմ, մեր աղջիկը կտանք։

Ասեց.— Չի՛ գա, անծանոթ տղա, խի՞ ա գալի:

Ասեց.— Դու ասա՛, բալքիմ էկավ, կանչում ես պատիվ տալու, հո ուրիշ բանի հմար չե՞ս կանչում։

Առավոտը գշերով կնիկը գնաց Օհանեսի օթախն, ասեց.— Իրիկվա Ժամերի վախտը որ հերդ կգա քու դուքանը, կասի․ «Էթանը մեզ ղոնաղ», մի քիչ չեմ-չում կանես, նո՚ր վե կկենաս, իրար հետ կգաք: Եբոր էկար տուն, ոնց որ անծանոթ, ինձ հետ կբարևես, Շուշանկի հետ էլ կբարևես, ընենց որ հերդ կարծիք չանի, թե դու ըստեղ ապրել ես։

Տղեն վե կացավ, գնաց դուքան։ Իրիկունը, ժամերի վախտը էդ մարդը գնաը Օհանեսի դուքանը, բարև տվեց, էլի հրամայեց պրիկաշչիկներին, թե՝ ըսկամի տվե՚ք, հայրիկը նստի։

Մի սհաթ քիմի նստեց, ասեց.— Խնդրում եմ էս իրիկուն էթանք մեր տուն, մի քիչ խոսանք։

Ասեց.— Էս իրիկուն շաբաթ իրիկուն ա, պտի հաշիվ տենանք, ո՞նց գամ։

Ասեց.— Հաշիվը էգուց կտենաք, էկե՛ք էթանք։

Ասեց.— Շա՛տ լավ, է՛թանք։