Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/540

Այս էջը հաստատված է

կեղտոտ շորերի մեջ ես, հանա՛ մի լվանամ, լեղացնեմ քեզ, թամուզ հագի։

Հալիվորը հանեց շորերը, տվեց պառավին: Պառավը շորերը տարավ լվաց, ոսկիքը հանեց, շորերը փռեց պարանի վրա, ինքը թողաց, փախավ։

Հալիվորը շատ թամաշ արեց, թե պառավը պտի գա, տեհավ որ պառավը չկա, ասեց.— Ջա՛նըմ, էս պառավը ո՞ւր գնաց, մի դուս գամ, տենամ։

Ըտեղ ոսկիքը միտն ընկավ, գնաց շորերը ման էկավ․ տեհավ, որ ոսկի չկա, է՛ս յանը պառավ, է՛ն յանը պառավ, պառավ չկա՛:

Հալիվորը գլխին տվեց, ոտին տվեց, ասեց.— Իլլաջ չկա, պառավը իմ տունը քանդեց, տարավ իմ ոսկիքը։ Յավաշ ընկնեմ դրա եննուցը, բալքի գտնեմ։

Գանք, պառավիցը սալըղ տանք։

Պառավը գնաց դուս էկավ մի քաղաք, ընկավ մանգալոն գնաց, մի հարուստ մարդի ակուշկի տակին կաննեց։ Տան տղամարդը տանը չէր, մենակ կնիկն էր, շատ սիրուն օղլուշաղ էր։

Էդ կնիկը թամաշ արեց ակուշկիցը, տեհավ, որ մի պառավ կաննել ա, ասեց.— Ա՛յ պառավ, խի՞ ես կաննել։

Ասեց.— Պա՛ռավը ղուրբան ըլնի քեզ, ի՞նչ անեմ, անտեր օղլուշաղ եմ։ Մուննաթ եմ անում՝ մի տեղ տա՛ս, սըթրվեմ, քու որդկերանց սադաղիցը։ Մի կտոր հաց կուտեմ քու տանը, քեզ էլ ծառայություն կանեմ առանց փողի, քանի սաղ ու կենդանի եմ։

Էդ կնիկը դրան տարավ նեքսև, հաց տվեց՝ կերավ, տեղ տվեց՝ քնեց։ Մի վախտ մնաց, օրվա մեկ օրը էդ կնիկը պառավին ղրկեց բազար բանի։

Պառավը գնաց բազար, բան էր առնում, ընդիան մի մենծ բազրկյան կանչեց, ասեց.— Ա՛յ պառավ, իմ աչքը էն կնկա վրին ա, ի՛նչքան փող որ ուզում ես՝ կտամ, թաքիլան մի գշեր, մի հնար անես, գամ նրա մոտը։

Պառավն ասեց.— Իրեք հարուր մանեթ տո՛ւ, կես գշերին կգաս։

Բազրկյանը փողերը տվեց. պառավն առավ, գնաց տուն։ Մնաց գշերը քնեցին, կես գշերին էդ բազրկյանը էկավ, դուռը ծեծեց, պառավը վե կացավ, դուռը բաց արեց։

Կնիկն ասեց.— Պա՛ռավ, էդ ի՞նչ մարդ ա։