Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/541

Այս էջը հաստատված է

Ասեց.— Ը՛սկի, մեր երկրացի մեր բարեկամներից ա, էս գշեր մնա, առավոտը վե կենա էթա։

Ասեց.— Չի՞լնի, դրսի մարդ խի՞ ես նեքսև բերում:

Պառավը շատ մուննաթ արեց, թե իրա բարեկամն ա, գա, իրա օթախումը քնի:

Կնիկն ասեց.— Որ ըտենց ա, թո՛ղ գա, քու օթախումը քնի:

Պառավը էդ մարդին տարավ իրա օթախումը քնացրեց: Գշերվա մի վախտը էդ մարդն ասեց պառավին.— Բա ի՞նչ ես անում։

Ասեց.— Ի՞նչ պտի անեմ, ես ասել եմ իրան, շորերդ հանա՛, գնա մոտը:

Էդ բազրկյանը հանեց շորերը, գնաց էդ կնկա մոտը: Ջանը՜մսան պառավ, վե կալավ էդ մարդի շորերը, սհաթը, քամարը, ոննամանները, դուռը շինեց, փախավ:

Էդ բազրկյանը մտավ էդ կնկա կուշտը, կնիկը վախեցավ, ասեց.— Խի՞ ես էկե իմ օթախը։

Ասեց.— Դու էս ասե, որ էկել եմ:

— Ես ո՞ւմ եմ ասե։

— Պառավին: Պառավը ինձանից իրեք հարուր մանեթ առավ, որ քու կուշտը բերի:

— Վա՜յ, անիծած պառավ,— ասեց,— էս ի՞նչ օյին էր իմ գլուխը հանեցիր,— ասեց, վազեց պառավի օթախը, տեհավ, որ ո՛նչ պառավ կա, ո՛նչ բազրկյանի շորերը:

Ղալմաղալն ընկավ մեջները, հարևանները էկան հավարի, բազրրկյանը ճարը կտրած շապիկ-ոտաշորով թողաց փախավ:

Լիսը բացվեց, էդ կնիկը ջառ ձեն տալ տվեց, թե՝ ըսենց մի պառավ էս օյինը հանեց իմ գլուխը՝ բռնե՛ք։ Ձեն տվեցին. դու մի ասի՝ էդ ոսկու տեր հալիվորն էլ ըտեղ ա էկել հասել:

Էդ հալիվորն էլ գնաց էդ կնկա մոտը, ասեց.— Վա՜յ խանում, գլխիդ, արևիդ մեռնեմ, էդ կնիկն իմ ոսկիքն էլ առել ա տարել, ընկել եմ եննուցը, ման եմ գալի:

Պառավին բռնեցին, բաղրկյանն էլ էկավ, վե կալան գնացին թագավորի կուշտը գանգատ: Գնացին հասան թագավորի ամարաթները, մտան հայաթը, թագավորը տեհավ, որ հրե չորս հոգի էկան, մեկը ջահել կնիկ, շատ սիրուն, մեկը պառավ, էրկուսն էլ տղամարդիկ:

Թագավորի աչքն ընկավ էդ կնկանը։ Պառավը կամանց֊կամանց