Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/545

Այս էջը հաստատված է

Օրեն մի օրը վե կկենա, կէթա էդ Կեղտակեր մարդի տունը։

Դուռը կծեծի, կնիկը դուս կգա։

— Մարդդ տա՞նն ա,— կհարցնի:

— Հա՛, տանն ա,— կասի կնիկը։

— Մի ա՛սա դուս գա, բան եմ ասում։

Կնիկը կէթա, մարդին կասի, թե.— Ընկերդ քեզ կանչում ա։

Էդ հախվերմաղը՝ էս որ կիմանա, ալբիալը կֆահմի, թե բանն ընչումն ա, կասի. «Հալբաթ էկել ա իրա աբասին առնելու»: Եննա կնկանը կասի.— Գնա՛, ասա՝ «Մարդս մե՜ռել ա»։

Կնիկը կթողա, կէթա քուչեն։— Ա՛յ աղպեր,— կասի,— բա չես ասի՝ մարդս միղաֆիլ վեր ա ընկե, մեռե, չեմ գիտա՝ ի՛նչ անեմ։

— Բաս որ ըտենց ա,— կասի ընկերը,— դու ջուր տաքացրա, ես էլ էթամ տերտեր բերեմ, լեղացնենք, տանենք ժամ։ Օղո՜րմի իրան, մի աբասիս կերավ։— Կասի ու կէթա տերտեր կանչելու։

Դրա ընկերը էթում ա, տերտեր ա բերում։ Ընկերը գլխի էր ընկե, թե բանը ընչումն ա. բերում ա լավ տաքացրած ջրով մեռելին լեղացնում ա, եննա կտավ ա՝ բերում, որ պատանի։ Պատանելու վախտը մի ասեղ պատանին էր տալի, տասը՝ մեռլի ջանին։ Ըսենց էդ սուտ մեռելը էս չարչարանքին էլ դիմացավ, բալքի մի աբասին չտա։ Պատանում են պրծնում, դնում են ղուբուրի մեջը, տանում ժամ։ Որ ժամավորի ոտքը խաղաղվում ա, ընկերը ինքն իրան ասում ա. «Ես պտի իմ մեռած ընկորը բուսուն պահեմ, տենամ՝ վերջը ի՛նչ ա ըլնում»։ Ուսուլով մննում ա ժամի միջին մի տալդա տեղ, տափ ա կենում։

Հենց էդ գշերը թագավորի խազինեն գողերը կտրել ին բերե ժամ, որ փայ անեն։ Էդ գողացած բաների միջին էլ մի լավ, թանկագին թուր ա ըլնում։ Էդ թրի վրեն գողերը կռիվ են անում, մինն ասում ա, թե. «Լավ թուր ա»։ «Մեկելն ասում ա․ «Ղոռադա թուր ա»։ Ըսենց որ շատ կռվում են, գողերի մինը ընդիան ասում ա. «Ա՛ղպեր, խի՞ եք կռվում, էկեք էս մեռելի վրեն փորձենք. թե մի տալոն էս մեռլի գլուխը կտրեց, էն ա գլուխ թուր ա, թե չէ հո՝ զաթի ղոռադա ա ու ղոռադա»։

Էդ խոսքին քոմմա էլ հավանում են։ Ընկերներից մինը թուրը վեր ա ունում, գալի մեռլի կուշտը․ հենց էն ա ձեռը բանձրացնում ա, որ թուրը վրա բերի մեռլի շլնքին, էն սհաթը մեռելը ղուբուրի միջիցը վեր ա կենում, թռնում, էն դիհը կաննում։ Գողերը էս որ