Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/548

Այս էջը հաստատված է

Թագավորն ասում ա.— Ի՛նչ անենք, ես ղաբուլ եմ. դե՛, ասեք տենամ՝ ձեր հունարը ի՞նչ ա, որ կարըմ եք գողութին անի։

Մինը ասում ա.— Ես ըսե՛նց հունարի տեր եմ, որ ինչքան ղայիմ փակած դուռ ըլնի՝ ձեռ տամ թե չէ, էն սհաթը կբացվի:

Էն մինը ասում ա.— Իմ հունարն էլ էն ա, որ գշերը ընչքան էլ մութը ըլնի, որ մարդի տենամ, ցերեկը էն սհաթը կճանանչեմ։

Էն մինն էլ ասում ա.— Ես շան լեզուն հասկանում եմ. հենց հաչում ա թե չէ, իմանում եմ՝ ինչ ա ասում։

Թագավորն էլ ասում ա.— Իմ հունարն էլ էն ա, որ մի բեղս օլորեմ՝ ինչքան նեղ տեղը մարդ ըլնի կազատվի[1]:

Գողերն ասում են.— Աղպեր քու հունարն էլ մեծ հունար ա. որ ըտենց ա, շա՛տ լավ, մեզ հեննա հալալ ընկեր ես։

Քոմմեքը իրար հեննա միտք են անըմ, թե. «Ո՞ւմ տունը էթանք կտրենք»։ Ընդիան թագավորը ասում ա.— Էկեք ըսօր էթանք թագավորի ամարաթը կտրենք, հազիր չորս հոգով ենք։

Գողերը քոմմա ղաբուլ են ըլնում սրա ասածին։

Հենց մթնում ա թե չէ՝ էթում են թագավորի ամարաթը. նի են մննում թե չէ՝ շունը հաչում ա։

Գողերի մինը, որը որ շան լեզու էր հասկանըմ, ասում ա.— Տղե՛րք, էկեք եդ էթանք. շունը ասում ա. «Ո՞ւր եք գալի, տերը ձեզ հետ ա»։

Թագավորը էն դհիցը վրա ա բերում.— Տնա՜շեն, ընենց բան ասեցիր դու էլ, որ էփած հավի ծիծաղը կգա, մեզ հեննա ուր ա տեր։

Քոմմեքն էլ նի կմննեն նեքսև. լավ, թամուզ, ինչ կա, չկա կբերեն, փայ կանեն թագավորի խազինեն. իրան էլ ընչքան հասնելու էր՝ փայը վերնում ա, գալի էլի ամարաթը։

Էգսի օրը խաբար ա դուս գալի, որ գշերը թագավորի ամարաթը սրբել են տարե։

Թագավորը մարդ ա ղրկըմ գողերին բերել ա տալի կուշտը, հարցնըմ ա,— Դո՛ւք եք իմ ամարաթը կտրե։

Էն գողը, որ մարդի ճանանչում էր, ասում ա.— Թագա՛վորն ապրած կենա, քեզ հեննա ենք կտրե քու ամարաթը։

Թագավորը էս որ լսում ա, շատ ա հերսոտում, թե.— Ո՞նց եք համարձակվում, ինձ էլ ձեզ հեննա գող եք շինում։

  1. Գրառման ձեռագրում այս արտահայտության փոխարեն եղել է. «աշխարհը կքանդվի» բառերը, որոնք գրի առնողը ջնջել է (Ծ. Կ.):