Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/549

Այս էջը հաստատված է

Համա էն գողը էլի ասում ա.— Դո՛ւ գիտաս. ի՛նչ կուզես արա, համա դու մեզ հետ իր։

Թագավորը, որ տենում ա սրանց հունարը, էլ ափսոսը գալիս ա սրանց վնասի․ լավ-լավ փեշքաշներ ա տալի, բոլ փող, թամբահ ա անում, որ էլ գողությունով չապրեն, իրենց հմար մի գործ գտնեն։

Էդ գողերն էլ շնորհակալություն են անում, խոսք են տալի, որ էլ ըսկի գողություն չանեն։ Գլուխ են տալի, էթում։ Էթում են իրենց երկիրը, իրենց հմար մի գործ գտնում, հալալ աշխատանքով ապրում են, համ թագավորին օրհնում են, որ իրանց էն չար ճամփիցը ազատեց։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մեկը՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ՝ էն գողերին ու անկաջ դնողին։