Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/551

Այս էջը հաստատված է

անէս, հէնց վօր ժամի ձէնը լսէցիր, ձէռիդ ի՛նչ վռազ բան ըլնի՝ թօ՛ղ, գնա՛ ժամ, ասսուն ա՛ղօթք արա։ Էս մի՛ն։ Մա՛րթ ա, վօ՛րթի, կպատա՛հի ճամփա կէթաս, վօր վարար ջուր ռաստ գա՝ առանց վալադ մարթի չմննէս անց կէնաս. մի քանի օր էլ յէ՛դ ինկ, բա՛ն չկա, ընչանք սրա՛ն, նրա՛ն հարցնէս, հարց ու փօրց անէս, մարթ քթնէս, գա քէզ անփօրձանք անցկացնի։ Ըս էլ է՛րկու: Վրա ի՛րէքն էլ, վօ՛րթի, ինձանից քէզ ամանաթ, քշէրը ըսկի ճամփա չէթաս. հէնց վօ՛րդէ մթնէց, վէ՛ր արի, կա՛ց, ընչանք լիսանա. մի՛ ասի, թէ՝ ֆլա՛ն գէղը մօտիկ ա, էթամ հասնէմ, չէ՛:

Հրէ՛ս, վօ՛րթի, է՛ս ա իմ իրէք խրատը. սրանից դէնը դո՛ւ գիտաս, կլսէս՝ դո՛ւ գիտաս, չէս լսի՝ է՛լի դու գիտաս, մէղքն ու վարցքը քու շլինքը:— Ա՛սում ա, ֆոքին տալի։

Տղէն տանում ա հօրը առօք-փառօք, վօնց վօր կարքն ա՝ թա՛ղում, թօղում գալի տուն։

Ա՛նց ա կէնում ըսէնց մի՛ շափաթ, է՚րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մի՛ ամիս, է՛րկու ամիս, մախլասի, իրէք ամիս՝ օրէն մի օրը էս տղի ընկէ՛րտինքը, վօր իրա նման առուտուրական ին, ճամփի թադա՛րէք էն տէնում, ասում էն․ «Էթանք Թիֆլիս ապրա՛նքի, դուքանի հմար ճօթ-մօթ առնէնք, բէրէնք»։ Էդ տղէն էս վօր իմա՛նում ա, մի՛տք ա անում՝ ինքն էլ հէտնէրը վէ կէնա էթա, համ ա՛շխարք տէնա, համ էլ թազա ա՛պրանք բէրի, լքցնի դուքանը, ծախի։

Գալիս ա ընկօրտանցն ասում,— Յէ՛ս էլ էմ ուզում գա ապրանքի, չէ՞ք տանի։

— Գա՛լիս էս՝ արի,— ասում էն,— խի՞ չէնք տանի։

— Յէ՞փ էք ճամփա ընգնում,— հարցնում ա։

— Ֆլա՛ն օրը,— ասում էն։

Լա՛վ։ Էս տղէն ա՝ ճամփի թադա՛րէք ա տէնում, մի սաղ ամսվա պա՛շար վէր ունում, քօչ ու բարխա՛նա անում, ընկօրտանց հէննա վէ՛ կէնում, ընգնում ճամփա՝ դպա Թիֆլիս։

Գա՛լիս էն գալի, շատն ու քիչն աստօծ գիտա, մի՛ օր, է՚րկու օր, ի՛րէք օր, մի՛ շափաթ, է՛րկու շափաթ, ի՛րէք շափաթ, մախլասի, մի ամիս՝ հասնում էն Թիֆլիս։ Ըստէ ամէն մարթ իրա առուտուրն ա՛նում ա, պրծնո՛ւմ, յէննա քօմմըքօվ էլ վէր էն կէնում, բէռնէրը կապօ՛տում, քօչ ու բարխա՛նա անում, քրէհդա՛րնէր բռնում, յէդ դառնում՝ գալի իրանց յէրկիրը: Քօմմքից յէդը մնում ա էդ տղէն. գա էլ վօր իրա առուտուրն ա՛նում ա, պրծնո՛ւմ, ինչ վօր դուքանի