Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/556

Այս էջը հաստատված է

— Լա՛վ,— ասէց տղէն,— կէթամ, կհարցնէ՛մ։

Պառկէցին, քնէցին: Տղէն վօր բանից խաբար չէր, էն գլխէն թէզ վէ՛ կացավ, շօրէրը հա՛քավ, էրէսը լվա՛ց, գնաց փռնչու կուշտը, վօր բէզրգյանն ինչ ապսպրէլ էր՝ ա՛սի: Քարը վէ կալավ, վօր դուռը ծէծի, մըն էլ տէհավ՝ ծը՜նգ, ժամէրը տվին: Ալբիալը քարը ձէռիցը վէ՛ քցէց, հօր վասիաթը միտն ընգավ, ասէց. «Էթամ ժամ, կէնամ, ընչանք ժամը դուս գա, էն վախտն էլ փուռը բա՛ց կըլնի, կգամ կասէմ»։ Թօղաց գնաց ժամ:

Լա՛վ, Բէզրգյանի կնիկը չունքի մարթի միտքը գիտար, էն գլխէն թէզ վէ՛ կացավ, թազա շօրէրը հա՛քավ, լավ սիրուն զո՛ւքվէց, զարթա՛րվէց, կօկվէց՝ ուրախ֊ուրախ գնաց ժամ: Մի քիչ ժամումը կացավ, ա՛ղօթք արէց (աղօթքը գլխին խռօվ կէնա), ասէց. «Էթամ մի փռնչուն հարցնէմ, տէնամ՝ մարթիս ասածն ա՞րէլ ա, թէ չէ»: Մի քանի հէտ ծո՛ւնդր դրէց, էրէսին խաչ հանէց, դուս էկավ, գնաց փռնչու կուշտը, դուռը ծէծէց:

— Էդ օ՞վ էս,— ձէն տվէց փռնչին:

— Յէ՚ս էմ,— ասէց,— դուռը բա՛ց արա։

Փռնչին դուռը բա՛ց արէց, տէհավ՝ իրա աղի կնիկը։

— Հը՛,— հարցրէց կնիկը,— աղէդ քէզ բան էր հրամայէ՝ արէ՞ցիր, թէ չէ:

Փռնչին էլ ձէն-ծպտօն չհանէց, ալբիալը վէ՛ կալավ կնկանը սաղ-սաղ կօխէց թէժ փուռը: Խէղճը հէնց իմացավ՝ աղէն դրա՛ հմար ա թամբահ արէ. «Օ՞վ գիտա,— միտք արէց ինքն իրան,— բա՛լի մի մուխաննաթություն ա արէ մարթին, նա էլ ուզում ա դրան կօրցնի»։

Ժամը դուս ա գալի, պրծնում, տղէն գալիս ա փռնչու կուշտը։

— Փռնչի՛,— ասում ա,— աղէդ ինչ վօր թամբահ էր արէ՝ արէ՞ցիր, թէ չէ:

— Հա՛,— ասում ա փռնչին,— արէցի:

Տղէն թօղում ա գալի տուն, բէզրգյանին ջուղաբ տանում, թէ փռնչուն հարցրէց, ասում էր. «Ինչ վօր հրամայէլ էր՝ արէլ էմ»: Ասում ա, յէդ գալի, էթում դուքանը բա՛ց անում, իրա առուտուրին, իրա բանին կէնում։

Բէզրգյանը վօր տէնում ա տղէն սաղ-սալամաթ յէ՚դ էկավ, ալբիալը մատը կծում ա. «Բա՛լի,— ասում ա,— կա չկա՝ ըստէ մի բան կա»։ Վէր ա կէնում գալի փռնչու կուշտը։

— Փռնչի՛,— ասում ա բէզրգյանը,— էդ ո՞ւմն էս կօխէ փուռը։